Հայաստանի և Չինաստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Դալիան քաղաքում հանդիպել է ՉԺՀ վարչապետ Լի Կեցիանին։ Հանդիպման շրջանակներում վարչապետների ներկայությամբ երկու երկրների միջև ստորագրվել են հետևյալ փաստաթղթերը.
– Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև առևտրա-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը (Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը),
– Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև տեխնիկական համագործակցության վերաբերյալ (Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը),
– Հուշագիր Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև, արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փոխըմբռնման վերաբերյալ։(Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը)։