Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Վրաստանում միջին աշխատավարձն աճել է 11.5%-ով
13/10/2025 16:55
Կիսվել

Վրաստանում միջին աշխատավարձն աճել է 11.5%-ով

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականին երկրում վարձատրվող աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 11.5%-ով (204 լարիով)՝ հասնելով 1970.8 լարիի։

2024 թվականին, նախորդ տարվա համեմատ, աշխատավարձերի աճ է գրանցվել բոլոր ոլորտներում։ Գործունեության տեսակներով ամենաբարձր միջին աշխատավարձեր են արձանագրվել հետևյալ ոլորտներում․

  • տեղեկատվություն և կապ՝ 3923.1 լարի (աճ՝ 1.7%),
  • ֆինանսական և ապահովագրական գործունեություն՝ 3677.6 լարի (աճ՝ 14.4%),
  • մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն՝ 2823.4 լարի (աճ՝ 12.6%):

Բացի այդ, վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2024 թվականին կանանց միջին ամսական աշխատավարձը կազմել է 1591.6 լարի, իսկ տղամարդկանցը՝ 2340.7 լարի։ Կանանց աշխատավարձն աճել է 166.2 լարիով (11.7%), իսկ տղամարդկանցը՝ 240.8 լարիով (11.5%)։ Գործունեության գրեթե բոլոր տեսակներում տղամարդկանց միջին աշխատավարձը բարձր է եղել կանանց միջին աշխատավարձից։

2024 թվականին պետական հատվածում աշխատողների միջին աշխատավարձը 436 լարիով (20.6%) պակաս է եղել, քան ոչ պետական հատվածում աշխատողներինը։ Նախորդ տարվա համեմատ պետական հատվածում աշխատավարձերն աճել են 13%-ով, իսկ ոչ պետականում՝ 10.9%-ով՝ կազմելով համապատասխանաբար 1680.5 և 2116.5 լարի։

Ձեռնարկատիրական հատվածում 2024 թվականին աշխատողների միջին ամսական աշխատավարձն աճել է 197.2 լարիով (10.8%)՝ հասնելով 2024.4 լարիի։ Ամենաբարձր միջին աշխատավարձերն այստեղ գրանցվել են․

  • տեղեկատվության և կապի ոլորտում՝ 4007.2 լարի (աճ՝ 1.2%),
  • մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության ոլորտում՝ 3147.4 լարի (աճ՝ 11.9%):

Բացի այդ, ոչ առևտրային և ֆինանսական հատվածներում միջին աշխատավարձն աճել է 217.2 լարիով (13.2%)՝ հասնելով 1866.8 լարիի։ Վիճակագրական ծառայության տվյալներով՝ ըստ ոլորտների՝ ամենաբարձր աշխատավարձերը ստանում են ֆինանսական և ապահովագրական ոլորտների աշխատողները։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01