Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԵՄ-ն կչեղարկի մաքսատուրքերը որոշ ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների համար
13/10/2025 20:18
Կիսվել

ԵՄ-ն կչեղարկի մաքսատուրքերը որոշ ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների համար

ԵՄ-ն հայտարարել է իր որոշման մասին՝ ԵՄ-Ուկրաինա ասոցիացիայի կոմիտեի դիրքորոշման շրջանակում նվազեցնել կամ ամբողջությամբ վերացնել մաքսատուրքերը որոշ ուկրաինական գյուղատնտեսական և սննդամթերքային ապրանքների համար։

«Մենք օգնում ենք Ուկրաինային ռազմական և ֆինանսական առումով, սակայն անհրաժեշտ է աջակցել նաև առևտրի ազատականացման միջոցով։ Մաքսատուրքերի վերացումը շահավետ է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Ուկրաինայի համար․ դա կապահովի տնտեսական կայունություն, ամուր առևտրային հարաբերություններ և Ուկրաինայի հետագա ինտեգրումը միությանը», – հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահող Դանիայի արտգործնախարար Լարս Լյոքե Ռասմուսենը։

Ընդունված որոշումը վերաբերում է այնպիսի ապրանքների, ինչպիսիք են կաթնամթերքը, թարմ մրգերն ու բանջարեղենը, միսը և մսամթերքը։

շԵՄ-ում նշում են, որ «այսօր համաձայնեցված դիրքորոշումը կուժեղացնի ԵՄ-ի և Ուկրաինայի միջև առևտրային հոսքերը՝ միաժամանակ ապահովելով, որ Ուկրաինայի մուտքը ԵՄ շուկա պայմանավորված լինի կենդանիների պաշտպանության, թունաքիմիկատների և անասնաբուժական պատրաստուկների օգտագործման եվրոպական չափանիշներին աստիճանական համապատասխանությամբ»։

Այս մոտեցումը նաև հաշվի է առնում ԵՄ-ի որոշ գյուղատնտեսական ոլորտների հատուկ կարիքները՝ ստեղծելով հուսալի պաշտպանական մեխանիզմ, որը ցանկացած կողմ կարող է ակտիվացնել շուկայի խախտումների դեպքում:

ԵՄ խորհուրդն ընդգծել է, որ ամենազգայուն ապրանքների համար՝ շաքար, թռչնամիս, ձու, ցորեն, եգիպտացորեն և մեղր, շուկայի մուտքը կմնա ավելի սահմանափակ:

Բրյուսելում պարզաբանել են, որ լիակատար ազատականացումը կքննարկվի միայն որոշ ոչ զգայուն ապրանքների համար: Դրանց օրինակ են կաթն ու կաթնամթերքը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12