Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Սեպտեմբերին Չինաստանի արտահանման և ներմուծման ծավալներն աճել են սպասվածից ավելի բարձր տեմպերով
14/10/2025 14:49
Կիսվել

Սեպտեմբերին Չինաստանի արտահանման և ներմուծման ծավալներն աճել են սպասվածից ավելի բարձր տեմպերով

Չինաստանի արտահանման ծավալը սեպտեմբերին աճել է 8.3%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել328.6 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է երկրի Մաքսային գլխավոր վարչությունը։

Ներմուծումն աճել է 7.4%-ով՝ դառնալով վերջին մեկուկես տարվա ամենամեծ աճը։ Այն հասել է 238.1 միլիարդ դոլարի, ինչը առավելագույն ցուցանիշն է վերջին յոթ ամիսների ընթացքում։

Trading Economics-ի հարցված վերլուծաբանները միջինում կանխատեսել էին արտահանման 6% և ներմուծման 1.5% աճ։

Արտահանումը դեպի Ճապոնիա աճել է 1.8%-ով, դեպի Հարավային Կորեա՝ 7%-ով, դեպի Ավստրալիա՝ 10.7%-ով, դեպի Հարավարևելյան Ասիայի պետություններ՝ 15.6%-ով, իսկ դեպի ԵՄ՝ 14.2%-ով։ Միևնույն ժամանակ արտահանումը դեպի ԱՄՆ նվազել է 27%-ով։

Չինաստանի դրական առևտրային մնացորդը սեպտեմբերին կազմել է 90.45 միլիարդ դոլար՝ 2024 թվականի նույն ամսվա 81.69 միլիարդի և այս տարվա օգոստոսի 102.33 միլիարդի համեմատ։

Հունվար-սեպտեմբեր ամիսներին Չինաստանի արտահանումն աճել է 6.1%-ով՝ հասնելով 2.78 տրիլիոն դոլարի։ Մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն աճել է 1.4%-ով, պարարտանյութերինը՝ 59.6%-ով, ավտոմեքենաներինը՝ 10.8%-ով։

Ներմուծումը երեք եռամսյակների ընթացքում նվազել է 1.1%-ով՝ կազմելով 1.9 տրիլիոն դոլար։ Դրա հետ մեկտեղ ներմուծումն ԱՄՆ-ից նվազել է 11.6%-ով, ԵՄ-ից՝ 3.2%-ով, Ռուսաստանից՝ 7.7%-ով, իսկ Հարավարևելյան Ասիայի պետություններից՝ 0.4%-ով։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69