
Գերմանիայում սեպտեմբերին արձանագրվել է գնաճի 2.4% ցուցանիշ
Գերմանիայի սպառողական գները, որոնք հաշվարկվել են ԵՄ չափանիշներին համապատասխան, սեպտեմբերին աճել են 2.4%-ով՝ տարվա կտրվածքով։ Սա ամենաբարձր ցուցանիշն է՝ փետրվար ամսից ի վեր: Այս մասին նշվում է երկրի դաշնային վիճակագրական ծառայության հրապարակած վերջնական տվյալներում։
Այսպիսով, գնաճը երկրում արագացել է՝ համեմատած օգոստոսի 2.1% ցուցանիշի հետ։
Նախնական տվյալներով ևս հաղորդվել էր, որ սեպտեմբերյան գնաճը կազմել է 2.4%, և Trading Economics-ի հարցված վերլուծաբանները միջինում սպասում էին այս ցուցանիշի հաստատմանը։
Նախորդ ամսվա համեմատ գներն աճել են 0.2%-ով (օգոստոսին՝ 0.1%), ինչը նույնպես համընկել է նախնական գնահատականի հետ։
Գերմանական չափանիշներով հաշվարկված սպառողական գներն աճել են 2.4%-ով՝ տարվա կտրվածքով, և 0.2%-ով՝ օգոստոսի համեմատ։ Երկու ցուցանիշների դինամիկան ամբողջությամբ համընկել է նախնական տվյալների և վերլուծաբանների կանխատեսումների հետ։
Օգոստոսին աճը կազմել էր համապատասխանաբար 2.2% և 0.1%։
Ծառայությունների ոլորտում գնաճը սեպտեմբերին արագացել է՝ հասնելով 3.4%-ի՝ նախորդ ամսվա 3.1%-ից։
Սննդամթերքի գների աճը դանդաղել է՝ մինչև 2.1%՝ օգոստոսի 2.5%-ից։
Էներգակիրների արժեքի նվազման տեմպը նվազել է՝ կազմելով 0.7%՝ օգոստոսի 2.4%-ի փոխարեն։
Սննդամթերքն ու էներգակիրները չներառած՝ գներն աճել են 2.8%-ով՝ օգոստոսի 2.7%-ից հետո։