Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Ucom և Nokia. Ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար
14/10/2025 17:56
Կիսվել

Ucom և Nokia. Ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Nokia-ի բջջային ցանցերի Եվրոպայի շուկայի ղեկավար, ավագ փոխնախագահ դոկտոր Ռոլֆ Վերները հոկտեմբերի 14-ին, Silicon Mountains 2025՝ «Արհեստական բանականության անատոմիան» տեխնոլոգիական գագաթնաժողովի շրջանակում ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր՝ «Ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառությունը 6G-ի համար» թեմայով։

Ucom-ը և Nokia-ն հանձն են առել կիսելու իրենց ռազմավարական տեսլականը 6G տեխնոլոգիայի ապագա զարգացման ուղղությամբ՝ խորացնելով համագործակցությունը հեռահաղորդակցության ոլորտում և դառնալով նոր տեխնոլոգիական աշխարհի նորարարության առաջատար մասնակից։ Հուշագրի համաձայն, ընկերությունները կհամագործակցեն հաջորդ սերնդի ինքնավար ցանցերի ճարտարապետության, ցանցերում արհեստական բանականության կիրառությունների և համատեղ դաշտային փորձարկումների իրականացման ուղղությամբ՝ մշակված հայեցակարգերը ստուգելու համար: Նրանք նաև կանցկացնեն առաջատար լաբորատոր և/կամ դաշտային փորձարկումներ 6G ցանցերի համար և ձեռք բերված փորձը կներդնեն 6G ստանդարտների մշակման մեջ՝ 3GPP ստանդարտների շրջանակներում։

«Ucom-ում մենք համոզված ենք, որ ապագան կառուցվում է հենց այսօր․ ինքնավար ցանցերը և արհեստական բանականության կիրառումը 6G-ի համար դառնալու են կապի նոր իրականության հիմքը։ Nokia-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն կտա համատեղ մշակել նորարարական լուծումներ և արագացնել թվային փոխակերպումները Հայաստանում։ Մենք բարձր են  գնահատում այն, որ մեր երկարաժամկետ և արդյունավետ համագործակցությունը Nokia-ի հետ նոր փուլ է մտնում՝ նոր հնարավորություններ ստեղծելով աճի համար։ Այս բոլոր նորարարությունների նպատակը մեր հաճախորդների համար արհեստական բանականության տրամարդած ամենավերջին լուծումները ներդնել է և նրանց կյանքը հեշտացնելը», – նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մենք 6G-ի զարգացման համար աշխատում ենք արդեն մի քանի տարի՝ ղեկավարելով հետազոտական նախագծեր Եվրոպայում և աշխարհում։ ԱԲ-ն 6G-ի բնական մասն է կազմում, որովետև ԱԲ-ն կարող է ցանցերի ռադիո հասանելիությունը դարձնել ավելի ինքնավար և խելացի՝ մեծացնելով կատարողականությունը, արդյունավետությունը, անվտանգությունը, կայունությունը և ստեղծելով նոր հնարավորություններ։ Մեզ համար շատ կարևոր է նորարարություններն իրագործել Ucom-ի պես կարևոր հաճախորդների հետ, փորձարկել այն, ինչ մշակել ենք մեր լաբորատորիաներում և միասին ստեղծել նոր բիզնես հնարավորություններ՝ հարմարեցված համապատասխան շուկաների կարիքներին», – ասել է Nokia-ի ավագ փոխնախագահ և Եվրոպայի բջջային ցանցերի ուղղության ղեկավար Ռոլֆ Վերները։

Նշենք, որ Հայաստանում 5G անցման պատրաստ ցանցի արդիականացման նպատակով 2024 թվականին պաշտոնական համաձայնագիր կնքվեց Ucom–ի և Nokia-ի միջև։ Այս ընթացքում Nokia-ն թարմացրել է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները՝  ներդնելով նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց, ինչը բարելավել է բջջային և ֆիքսված օգտատերերի փորձառությունը՝ ապահովելով տվյալների ավելի արագ և հզոր փոխանցում: Արդյունքում Ucom-ն ունի ամենալայն 5G ցանցը, և Հայաստանի բնակչության ավելի 91․2 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու արագ և հուսալի շարժական ինտերնետից։

Silicon Mountains 2025 գագաթնաժողովի շրջանակում մեկ տասնյակից ավելի միջազգային հեղինակավոր   փորձագետներ բացահայտեցին, թե ինչպես են ալգորիթմներն ու նեյրոնային ցանցերը ձևավորում նորարարություններ, ինչու է մարդկային գործոնը մնում առանցքային՝ նույնիսկ ամենաավտոմատացված միջավայրում, ինչ դեր ունեն տվյալները բիզնեսի արդյունավետության բարձրացման գործում և արհեստական բանականության կառուցվածքին ու գործառույթներին վերաբերող այլ հարցեր։  Այն արդեն 6-րդ տարին է կազմակերպվում է ՏՀՏ գործատուների միության կողմից, իսկ Ucom-ն վերջին 3 տարին հանդես է գալիս որպես գագաթնաժողովի պլատինե գործընկեր։

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04