
Վրաստան ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել երեք եռամսյակի ընթացքում
2025 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանում արձանագրվել է զբոսաշրջիկների պատմական առավելագույն թիվը՝ 4.3 միլիոն: Այս մասին հայտնում է երկրի տուրիզմի ազգային վարչությունը։
Վարչության տվյալներով՝ օտարերկրյա այցելուների ընդհանուր թիվը կազմել է 6.1 միլիոն։
Ինչ վերաբերում է 2025 թվականի երրորդ եռամսյակում արձանագրված ցուցանիշներին, ապա հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում նույնպես արձանագրվել է միջազգային զբոսաշրջային այցելությունների պատմական ռեկորդ՝ 2 միլիոն այց: