Սոցիալական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական աջակցությունն է ցուցաբերել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին
11/09/2013 17:04
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հերթական աջակցությունն է ցուցաբերել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին նվիրել է երեք «թակարդ» տեսախցիկ` հատուկ վայրի բնությանը հետևելու համար: Տեսախցիկներն ունեն ներդրված հատուկ GSM մոդուլ: Այս մասին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ 2011 թվականից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից վերահսկվում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը, որը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում և  ընդգրկում է շուրջ 2000 հա տարածք` ձգվելով «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարավային սահմանի երկայնքով: Տարածքի վերահսկմանը աջակցում են ՀՀ Բնապահպանության նախարարությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, բրիտանական Համաշխարհային հողային միավորումը (World Land Trust) և Նիդերլանդների Բնության պահպանության միջազգային միության կոմիտեն  (ԲՊՄՄ` IUCN NL):

2012 թվականի գարնանը ապաստարանի անտառապահները նկատել էին հովազի ոտնաթաթի հետքեր և գտել վերջինիս մազափնջի և կղանքի նմուշները, որոնք ուղարկվել էին Իսրայելում գործող լաբորատորիա` գենետիկական փորձաքննության: Արդյունքում` հաստատվել էր, որ նմուշներն իրապես պատկանում են Կովկասյան հովազին: Մեկ տարի անց՝ 2013 թվականի հունիսի 30-ի գիշերն ապաստարանի տեսախցիկներն արձանագրել էին հովազի պոչը:

Արդեն օգոստոսի 7-ի առավոտյան, ապաստարանի տարածքում տեղադրված տեսախցիկը  նկարահանել է Կովկասյան հովազին՝ իր ողջ շքեղությամբ: Տեսագրության կադրերն ուսումնասիրելիս, հիմնադրամի մասնագետները պարզել են, որ հովազն, ամենայն հավանականությամբ, ընկել է թակարդը և ունի ետին վերջույթների շարժողականության  խնդիր, ինչը հաստատել է նաև Ռուսաստանի Դաշնության  Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգիայի և էվոլյուցիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, հայտնի գիտնական, կենսաբանական գիտությունների թեկնածու Վիկտոր Լուկարեվսկին:

Կովկասյան հովազի, ինչպես նաև այլ կենդանիների` բեզոարյան այծերի, անդրկովկասյան գորշ արջի, գառնանգղերի, գայլերի, վարազների և աղվեսների տեսագրությունները, 2010 թվականից ի վեր` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և վերջինիս գործընկերների համատեղ ջանքերի շոշափելի արդյունքն են: Արդյունավետ կառավարման մոտեցման շնորհիվ, ապաստարանն անվտանգ միգրացիոն միջանցք է ապահովում  կենդանիների համար, իսկ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար` ծառայում է որպես  բուֆերային գոտի: Սա հատկապես կարևոր է, քանի որ Կովկասյան հովազի ներկայությունը պայմանավորված է տարածքում բավարար սննդի, տվյալ դեպքում` բեզոարյան այծերի և վարազների առկայությամբ: Կովկասյան հովազի պահպանման վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու և նոր սերնդին կրթելու նպատակով, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ մի շարք միջոցառումներ կկազմակերպի այս տարի: Դրանց թվում են 6-րդ համահայկական նկարչական մրցույթը և «Արևորդի» միջազգային բնապահպանական 4-րդ փառատոնի շրջանակներում անցկացվող կենդանիների դիմակահանդես-շքերթը:

Անհետացման եզրին գտնվող Կովկասյան հովազի բացառիկ կադրերը կարող եք դիտել այստեղ:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69