Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Team Systems-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է խելացի տան նորագույն լուծումներ
15/10/2025 18:01
Կիսվել

Team Systems-ը «ԴիջիԹեք»-ում ներկայացրել է խելացի տան նորագույն լուծումներ

Team Systems-ը՝ որպես Team ընկերությունների խմբի անդամ, մասնակցեց տարվա ամենատեխնոլոգիական միջոցառմանը՝ «ԴիջիԹեք»-ին՝ ներկայացնելով խելացի տան և ինժեներական համակարգերի իր նորագույն լուծումները։

«Խելացի տեխնոլոգիաները պետք է նպաստեն մարդկանց առօրյայի հեշտացմանը։ Team Systems-ի նպատակը պարզ է՝ ամեն տուն, ամեն գրասենյակ, ամեն տարածք դարձնել ավելի հարմար, խելացի ու խնայող: Մենք ուզում ենք, որ մարդիկ տեխնոլոգիան զգան ոչ թե որպես սարքավորում, այլ որպես հարմարավետության, անվտանգության ու էներգախնայող կյանքի բնական շարունակություն»,-ասում է Team Systems-ի գործադիր տնօրեն Նելլի Մալյանը:

Team Systems-ի դիջիթեքյան տաղավարում ներկայացվել է Smart Place (by Team Systems) բրենդը՝ այցելուներին հնարավորություն տալով ծանոթանալու Aqara խելացի սարքերի ամբողջական շարքին՝ Aqara և HDL համակարգեր՝ անլար և լարային ինտեգրացիաներ խելացի կառավարման համար, դիզայներական հեռուստացույցներ, Էներգաարդյունավետ ինժեներական լուծումներ, որոնք ուղղված են ժամանակակից շինությունների հարմարավետության և կայունության բարձրացմանը։

Այցելուները հնարավորություն են ստացել անմիջապես տեղում փորձելու իրական սցենարներ՝ մի հպումով կամ ձայնային հրամանով կառավարելով ամբողջ տունը:

«Team Systems-ը կամուրջ է գաղափարի և իրագործման միջև։ Մենք չենք ստեղծում պարզապես համակարգեր, մենք ստեղծում ենք փորձառություն։ Մեր գործընկերների՝ նախագծողների, դիզայներների ու զարգացման թիմերի հետ ձևավորում ենք ապագայի միջավայրը՝ խելացի, հարմարավետ և գեղեցիկ։ Հպարտ ենք, որ հենց հայկական տեխնոլոգիական միտքն է ստեղծում այն լուծումները, որոնք այսօր համընթաց են աշխարհի զարգացումներին»,-հավելում է ընկերության ղեկավարը։

Team ընկերությունների խումբը միավորում է Team Telecom Armenia, Team Pay, Team Systems, Team Solutions CJSC, Buy.am, Grand Hotel Yerevan, TMW, Northern Terroir, Team Construct, Team Logistics, ServiceHUB ընկերությունները՝ գործունեություն ծավալելով հեռահաղորդակցության, ՏՏ, ֆինանսական, հյուրանոցային և մի շարք այլ ոլորտներում։ Team-ը ձգտում է խթանել տնտեսությունը՝ առաջարկելով այնպիսի պրոդուկտներ ու ծառայություններ, որոնք հասանելի և կիրառելի կլինեն բոլորի համար։

Team Systems-ը Team ընկերությունների խմբի անդամ է՝ մասնագիտացած խելացի տների, էլեկտրատեխնիկական և ցածրալար համակարգերի, շինությունների ավտոմատացման ու էներգաարդյունավետ ինժեներական լուծումների ոլորտներում։ Ընկերությունը համագործակցում է համաշխարհային առաջատար բրենդների՝ HP, Lenovo, Dell, Schneider, Aqara, HDL, Huawei eKit և այլնի հետ՝ իրականացնելով նախագծեր բնակելի, առևտրային և հյուրանոցային ոլորտներում։ Team Systems-ի նպատակն է, որ տեխնոլոգիան ծառայի մարդկանց՝ դարձնելով առօրյան հարմարավետ, անվտանգ և ոգեշնչող

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04