Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Հատուկ ծրար՝ նվիրված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» թեմային
15/10/2025 23:12
Կիսվել

Հատուկ ծրար՝ նվիրված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» թեմային

2025 թվականի հոկտեմբերի 15-ին մարվել է հատուկ ծրար` նվիրված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային:

Հատուկ ծրարը մարել են Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 16-րդ դափնեկիրը՝ գիտնական, «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը, Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն ու Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ, Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը, պաշտոնատար անձիք:

Հատուկ ծրարի վրա պատկերված է 2025 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 16-րդ դափնեկիրը՝ «Analog Devices Inc.» (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշը:

Հատուկ ծրարի վրա փակցված է 2024 թվականին թողարկված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը:

16 տարի շարունակ, Global High-Tech պետական մրցանակի գլխավոր գործընկերը Viva-ն է՝ Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, իսկ նախաձեռնողն ու աջակիցը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը: Հաջողված գործակցության արդյունքում, տարբեր տարիների Հայաստան են ժամանել համաշխարհային առաջատարներ, որոնց շնորհիվ էական փոփոխություններ են արձանագրվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մարդկանց կյանքում և համաշխարհային տնտեսության մեջ:

«Մեծ պատիվ է այսօր հանդես գալ հատուկ ծրարի պաշտոնական մարման հանդիսավոր արարողության ընթացքում, որը նվիրված է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» պետական 16-րդ մրցանակի հանձնմանը։ Այս մրցանակը ոչ միայն գնահատանքի արտահայտություն է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձեռք բերված համաշխարհային նշանակության նվաճումների համար, այլև վկայություն է Հայաստանի՝ միջազգային տեխնոլոգիական հարթակում իր դիրքը շարունակաբար ամրապնդելու հանձնառության։

Viva-ի համար այս նախաձեռնությանը մասնակցությունն ավելին է, քան գործընկերությունը: Այն ներկայացնում է նորարարություններին, կրթությանը և Հայաստանի ՏՀՏ ոլորտի կայուն աճին ուղղված մեր երկարաժամկետ նվիրվածությունը։ Այսօր ներկայացվող հատուկ ծրարը խորհրդանշում է մեր կողմից՝ դափնեկրի ունեցած ներդրման արժևորումը՝ վերահաստատելով Հայաստանի դերը որպես գիտելիքը, ստեղծարարությունը և տեխնոլոգիական առաջընթացը գնահատող երկիր։

Մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ արդեն տասնվեց տարի շարունակաբար աջակցում ենք «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» պետական մրցանակի նախաձեռնությանը և շարունակում ենք աջակցել պետության, մասնավոր հատվածի և համաշխարհային տեխնոլոգիական առաջնորդների համագործակցության խորացմանը՝ հանուն ապագա սերունդների և Հայաստանի թվային ապագայի առաջխաղացման», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88