
Հնդկաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են էներգետիկ համագործակցության ընդլայնումը
Հնդկաստանի և ԱՄՆ-ի իշխանությունները քննարկում են էներգետիկ համագործակցության ընդլայնումն ու էներգակիրների գնումների ավելացումը։ Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։
Նրա խոսքով՝ հնդկական կողմը «տարիներ շարունակ ձգտել է ընդլայնել էներգիայի գնումներն» այս երկրում։
«Վերջին տասնամյակում այս գործընթացը հետևողականորեն առաջ է ընթացել։ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը հետաքրքրված է Հնդկաստանի հետ էներգետիկ համագործակցության խորացմամբ։ Քննարկումները շարունակվում են», – նշել է Ջայսվալը։