Ֆինանսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38721.66-1.66 TOPIX - 2708.42-1.21
STOCKS CHINA:  HANG SENG - 19823.45-0.12 SSEC - 3439.28+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
13/11/2024  CBA:  USD - 387.65+0.14 GBP - 493.90-2.85
13/11/2024  CBA:  EURO - 411.49+0.03
13/11/2024  CBA:  GOLD - 32489.79-211.27 SILVER - 378.94-11.21
Հայաստանում մեկնարկել է Կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 30-րդ նիստը
12/09/2013 15:05
Կիսվել

Հայաստանում մեկնարկել է Կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 30-րդ նիստը

Սեպտեմբերի 12-ից 14-ը Հայաստանում տեղի կունենա Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 30-րդ հանդիպումը, որն անցկացվում է ՀՀ դրամի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում:

ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ կառավարիչների ակումբի 22 անդամ-երկրներից հանդիպմանը ներկա է գտնվելու 18 երկրի պատվիրակություն, այդ թվում՝ 12 կառավարիչ:

Կառավարիչների ակումբի հայաստանյան հանդիպմանը հրավիրված են ֆինանսական աշխարհում հայտնի փորձագետներ: Հանդիպման գլխավոր զեկուցողն է Միջազգային հաշվարկների բանկի Ֆինանսական կայունության ինստիտուտի նախագահ, Չեխիայի Հանրապետության նախկին վարչապետ Ջոզեֆ Տոսովսկին: Զեկուցողների թվում են նաև ԱՄՆ «Գլոբալ Սուվերեն Ըդվայզրս» ընկերության ավագ գործընկեր, միջազգային ֆինանսական աշխարհում համբավ վայելող վերլուծաբան Բորիս Բորոզանը, Սերբիայի ազգային բանկի նախկին կառավարիչ և «Էրստե Բանկ»-ի ներկայիս գործադիր տնօրեն և նախագահ Ռադովան Ժելաշիչը, ինչպես նաև Խորվաթիայի ազգային բանկի կառավարչի տեղակալ Մայքլ Ֆոլենդը:

Հանդիպումն անցկացվում է «Անցած ճգնաժամից սերտած դասեր. մարտահրավերները հաղթահարելու նոր մոտեցումներ և գործիքներ» խորագրի ներքո և ունի բավականին հագեցած օրակարգ:

Զեկուցողների ելույթները հիմնականում վերաբերում են ֆինանսական աշխարհում արդիական խնդիրներին: Ջոզեֆ Տոսովսկին ներկայացնելու է «Նորմատիվային նոր գլոբալ բանկային համակարգ» զեկույցը, իսկ Ռադովան Ժելաշիչը՝ արտարժույթով վարկավորելու հունգարական փորձը: Անդրադարձ կկատարվի նաև «Համաշխարհային տնտեսության և հիմնական ֆինանսական շուկաների հեռանկարներ» թեմային, որը կներկայացնի Բորիս Բորոզանը:

Կառավարիչների ակումբի հանդիպումը տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական նորաբաց կենտրոնում:

Ակումբի ստեղծման հիմնական նպատակներից է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև նշված երկրների կենտրոնական բանկերի միջև գործակցության ընդլայնումը և խորացումը: Այս ամենն իր հերթին կնպաստի Հայաստանում դրամավարկային քաղաքականության արդյունավետ համակարգմանը, ֆինանսական կայունության հաստատմանն ու տնտեսական մթնոլորտի բարելավմանը:

Տեղեկանք. Կարևորելով դրամավարկային, ֆինանսական և բանկային ինստիտուտների դերը ֆինանսական կայունության ապահովման և տնտեսությունների արագ զարգացման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների միջև անդամ պետությունների փոխշահավետ գործակցության բարելավման գործում, 1997 թ-ին Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական բանկերի կառավարիչների առաջին հանդիպմանը որոշվել էր հիմնել Կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբը:

Ակումբի ստեղծումը ամրագրվել է Արձանագրությամբ և ստորագրվել 1998 թ. մայիսի 1-ին՝ 14 մասնակից կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների կողմից: Հետագայում Ակումբը համալրվել է նոր անդամներով, մասնակիցների ընդհանուր թիվը դարձել 20:

2010 թ-ին Ակումբին անդամակցել է նաև Չինաստանի ժողովրդական բանկը և Արձանագրությունը թարմացվել է նոր անդամների ստորագրություններով: Ակումբի գործունեությունը և ձևաչափը արդյունավետ է և զարգանալու, ընդլայնման  միտում ունի:

Ներկայումս Ակումբի անդամներն են՝ Ալբանիայի կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Ադրբեջանի կենտրոնական բանկը, Հունաստանի կենտրոնական բանկը, Ղրղզստանի կենտրոնական բանկը, Մակեդոնիայի ազգային բանկը, Մոլդովայի ազգային բանկը, Բուլղարիայի ազգային բանկը, Բոսնիայի և Հերցեգովինայի կենտրոնական բանկը, Ղազախստանի ազգային բանկը, Մոնտենեգրոյի կենտրոնական բանկը, Լեհաստանի ազգային բանկը, Ռուսաստանի կենտրոնական բանկը, Սերբիայի ազգային բանկը, Տաջիկստանի ազգային բանկը, Ուկրաինայի ազգային բանկը, Իսրայելի կենտրոնական բանկը, Ռումինիայի ազգային բանկը, Չինաստանի ժողովրդական բանկը, Վրաստանի ազգային բանկը, Թուրքիայի կենտրոնական բանկը, Չեխիայի ազգային բանկը:

Ակումբի ստեղծման նպատակներն են`

– ամրապնդել Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների հարաբերությունները,

– նդլայնել և խորացնել գործակցությունը,

– ավելի արդյունավետ համակարգել դրամավարկային քաղաքականության, ֆինանսական և բանկային ոլորտների առկա խնդիրները,

– ապահովել տնտեսական և ֆինանսական հավաստի  տվյալների և տեղեկատվության հոսքերի արագ փոխանակում:

Ակումբի գործառույթներն են`

– նպաստել ակումբի անդամների միջև դրամավարկային, ֆինանսական և բանկային հարցերի վերաբերյալ կարծիքների փոխանակմանը,

– դասընթացների և այլ ուսուցողական ծրագրերի կազմակերպում,

– տեխնիկական աջակցություն և խորհրդատվական ծառայության տրամադրում:

Ակումբն ունի Կառավարիչների Ասամբլեա և քարտուղարություն, որը կազմված է կենտրոնական բանկերի կառավարիչներից, նախագահներից կամ նրանց տեղակալներից: Ասամբլեայի անդամներից է ընտրվում  Ակումբի նախագահը և նախագահի տեղակալը, որոնք պաշտոնավարում են երկու տարի: Կառավարիչների Ասամբլեան հրավիրվում է տարեկան երկու անգամ, նիստերը կոչվում են «Ակումբի Կառավարիչների կանոնավոր նիստեր»: Յուրաքանչյուր նիստին որոշվում է հաջորդ նիստի ժամկետը, վայրը և նախնական ծրագիրը: 1998թ. ի վեր նիստերը անց են կացվել Ակումբի անդամ երկրներում`  համաձայն Ակումբի անդամների կողմից ընդունված որոշումների:

Ակումբի նիստերին  ընդունված  է հրավիրել տնտեսագիտության և ֆինանսական ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, նոբելյան մրցանակակիրների կամ նախկինում կենտրոնական/ազգային բանկերի, միջազգային հեղինակավոր ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների, Ակումբի ոչ անդամ պետությունների կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների:

13/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.65
+0.14
Եվրո (EUR)
411.49
+0.03
Ռուբլի (RUR)
3.94
-0.01
Լարի (GEL)
141.94
+0.12
32489.79
-211.27
Արծաթ
378.94
-11.21