Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Microsoft-ը մտադիր է տեղափոխել բաղադրիչների արտադրությունը Չինաստանից՝ ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի ֆոնին
16/10/2025 15:45
Կիսվել

Microsoft-ը մտադիր է տեղափոխել բաղադրիչների արտադրությունը Չինաստանից՝ ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմի ֆոնին

Ամերիկյան տեխնոլոգիական հսկա Microsoft ընկերությունը նախատեսում է 2026 թվականից տեղափոխել սերվերների և նոթբուքների բաղադրիչների արտադրությունը Չինաստանից դուրս՝ Վաշինգտոնի և Պեկինի միջև շարունակվող առևտրային պատերազմի պայմաններում։ Այս մասին հաղորդում է Nikkei Asia-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ծավալները բավականին մեծ են․ որոշումը ներառում է բաղադրիչների և հավաքման մասերի արտադրությունը, ինչպես նաև նոր արտադրանքի՝ այդ թվում նոթբուքների և սերվերների հավաքումը։ Microsoft-ը հույս ունի, որ այս ամենը 2026 թվականից ամբողջությամբ կիրականացվի Չինաստանից դուրս», – մեջբերում է պորտալը ընկերության մատակարարներից մեկի ղեկավարի խոսքերը։

IDram

Պարբերականի տվյալներով՝ Microsoft-ը մտադիր է 2026 թվականից դադարեցնել Չինաստանում տվյալների մշակման կենտրոնների համար նախատեսված սերվերների և Surface նոթբուքների հավաքումը, ինչպես նաև դրանց հիմնական բաղադրիչների արտադրությունը։ Ընկերությունը դեռ 2024 թվականին արդեն մասամբ դադարեցրել էր սերվերների արտադրությունը Չինաստանում։ Nikkei Asia-ի աղբյուրները նշել են, որ Microsoft-ը նպատակ ունի սերվերների համար օգտագործվող հումքի, նյութերի և մասերի առնվազն 80%-ը ձեռք բերել ոչ չինական մատակարարներից։

Միևնույն ժամանակ, ընկերության մատակարարներն ընդգծել են, որ արտադրանքի հավաքման գործընթացի տեղափոխումը համեմատաբար հեշտ է, սակայն բաղադրիչների արտադրության տեղափոխումը շատ ավելի բարդ և ծավալուն խնդիր է, հատկապես նման կարճ ժամկետներում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Վաշինգտոնի մտադրության մասին՝ նոյեմբերի 1-ից (կամ ավելի շուտ) 100%-ով բարձրացնել մաքսատուրքերը Չինաստանի նկատմամբ, ինչպես նաև ներդնել արտահանման վերահսկողության նոր միջոցառումներ ծրագրային ապահովման ոլորտում։ Հետագայում նա հավելել էր, որ ԱՄՆ-ն արդեն առևտրային պատերազմի մեջ է Չինաստանի հետ։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69