Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը 2025 ֆինանսական տարում առաջին անգամ երեք տարվա ընթացքում նվազել է
17/10/2025 12:11
Կիսվել

ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը 2025 ֆինանսական տարում առաջին անգամ երեք տարվա ընթացքում նվազել է

ԱՄՆ պետական բյուջեի դեֆիցիտը 2025 ֆինանսական տարվա արդյունքներով, որը ավարտվել է սեպտեմբերի 30-ին, կազմել է 1 տրլն 775.357 մլրդ դոլար՝ նվազելով 41.4 մլրդ դոլարով (2.3%-ով) նախորդ ֆինանսական տարվա համեմատ: Այս մասին տեղեկացրել է երկրի ֆինանսների նախարարությունը։

Բյուջեի բացասական մնացորդը նվազել է առաջին անգամ՝ 2022 թվականից ի վեր։ Առևտրային մաքսատուրքերից եկամուտների աճը և ծախսերի կրճատումը, մասնավորապես կրթության ոլորտում, փոխհատուցել են առողջապահության, կենսաթոշակային ապահովության և պետական պարտքի սպասարկման վրա կատարված ծախսերի աճը։

ԱՄՆ բյուջեի եկամուտները նախորդ ֆինանսական տարում աճել են 6%-ով՝ հասնելով ռեկորդային 5 տրլն 234.6 մլրդ դոլարի։ Այդ թվում մաքսային մուտքերը կազմել են 195 մլրդ դոլար, ինչը 2.5 անգամ գերազանցում է 2024 ֆինանսական տարվա ցուցանիշը: Սա նույնպես ռեկորդ է։

Ռեկորդային են եղել նաև ԱՄՆ բյուջեի ծախսերը․ դրանք աճել են 4%-ով՝ հասնելով 7.01 տրլն դոլարի։ Պետական պարտքի տոկոսային վճարումներն աճել են 7%-ով՝ հասնելով 1.216 տրլն դոլարի։ Ծախսերի ամենամեծ հոդվածը եղել է սոցիալական ապահովությունը՝ 1.647 տրլն դոլար (+8%)։

Միևնույն ժամանակ կրթական ծրագրերի վրա կատարված ծախսերը գրեթե ութ անգամ նվազել են՝ հասնելով 35 մլրդ դոլարի։

Սեպտեմբերին ԱՄՆ-ում արձանագրվել է բյուջեի ռեկորդային ավելցուկ՝ 197.95 մլրդ դոլար։ Ցուցիչն աճել է 2.5 անգամ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։

Սեպտեմբերին բյուջեի եկամուտներն աճել են 3%-ով՝ հասնելով 543.66 մլրդ դոլարի, իսկ ծախսերը նվազել են 23%-ով՝ հասնելով 345.71 մլրդ դոլարի։

Բյուջեի ռեկորդային դեֆիցիտը՝ 3.1 տրլն դոլար, ԱՄՆ-ում արձանագրվել է 2020 ֆինանսական տարվա արդյունքներով։ Վերջին անգամ բյուջեն ավելցուկ է ունեցել 2001 ֆինանսական տարում։

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01