Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ԱՄՀ-ի ղեկավարն անվանել է համաշխարհային տնտեսության վիճակը «ավելի վատ, քան հնարավոր է»
17/10/2025 14:39
Կիսվել

ԱՄՀ-ի ղեկավարն անվանել է համաշխարհային տնտեսության վիճակը «ավելի վատ, քան հնարավոր է»

ԱՄՀ ղեկավարության գնահատմամբ՝ համաշխարհային տնտեսության վիճակը թեև սպասվածից լավ է, այնուամենայնիվ մնում է վատթար: Այս մասին հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան՝ ԱՄՀ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։

Նրա խոսքով՝ գլոբալ տնտեսական աճը «բավականին կայուն» է։ Միաժամանակ ԱՄՀ-ն կանխատեսում է դրա աստիճանական դանդաղում՝ 3.3%-ից (նախորդ տարի) մինչև 3.2% (այս տարի) և 3.1% (հաջորդ տարի)։

Ապրիլին ԱՄՀ-ն կանխատեսում էր 2025 թվականին համաշխարհային տնտեսության աճը 2.8%, իսկ հուլիսին՝ 3%։

Նրա խոսքով՝ մասնավոր հատվածը ցուցաբերել է «նշանակալի ճկունություն»՝ արձագանքելով մատակարարման շղթաների խափանումներին և առևտրային հակամարտություններին։

Միևնույն ժամանակ, Գեորգիևան նշել է, որ համաշխարհային տնտեսության միջնաժամկետ հեռանկարը «չի ոգեշնչում»․ գլոբալ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը մնում է թույլ, պետական պարտքը մոտ է ռեկորդային մակարդակին և շարունակում է աճել, իսկ տնտեսությունում առկա է խորը անհավասարակշռություն։

ԱՄՀ-ի ղեկավարը կոչ է արել հիմնադրամի անդամ երկրներին աջակցել միջազգային առևտրին, որը համաշխարհային տնտեսության շարժիչ ուժն է։

Նրա խոսքով՝ Չինաստանի տնտեսությունը, ինչպես սպասվում է, կշարունակի աճել համաշխարհային միջինից ավելի արագ տեմպերով, սակայն երկրին անհրաժեշտ է որոշել՝ շարունակել արտահանման վրա հիմնված տնտեսական մոդելը, թե անցնել ներքին սպառմանn ուղղված մոդելի։

Գեորգիևայի կարծիքով՝ ՉԺՀ-ին և արտաքին առևտրի մեծ հավելյալ մնացորդ ունեցող այլ երկրներին անհրաժեշտ է խթանել ներքին սպառումը, այդ թվում՝ նվազեցնել արդյունաբերական քաղաքականության ծախսերը և ավելացնել սոցիալական պաշտպանության ծրագրերի ֆինանսավորումը։

Միևնույն ժամանակ, բյուջեի բարձր դեֆիցիտ ունեցող պետությունները, օրինակ՝ ԱՄՆ-ն, պետք է նվազեցնեն այն և խրախուսեն մասնավոր խնայողությունները։

Խոսելով արհեստական բանականության մասին՝ Գեորգիևան նշել է ներդրումների բումի հետևանքով առաջացած անսովոր մեծ օպտիմիզմը, հատկապես ԱՄՆ-ում։ Նրա գնահատմամբ՝ ԱԲ-ի ներդրումը կարող է ավելացնել համաշխարհային աճը 0.1-0.8 տոկոսային կետով, ինչը, ըստ նրա, «շատ էական է ամբողջ աշխարհի համար»։

Միաժամանակ Գեորգիևան զգուշացրել է, որ ԱԲ-ն կարող է ոչ միայն բարձրացնել արտադրողականությունը, այլ նաև առաջացնել նոր անհավասարակշռություն՝ թե երկրների ներսում, թե միջազգային մակարդակով։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59