
Մեծ Բրիտանիան կտրուկ ընդլայնել է Ռուսաստանի դեմ սահմանած պատժամիջոցները
Մեծ Բրիտանիան զգալիորեն ընդլայնել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ցանկը՝ այն ավելացնելով միանգամից 90 նոր միավորով:
Ցանկում, մասնավորապես, ընդգրկվել են Ազգային վճարային քարտերի համակարգը, մի շարք բանկեր և ընկերություններ, ինչպես նաև 51 նավ, որոնք, ըստ Լոնդոնի, կապված են Ռուսաստանի հետ։
Բացի այդ, սահմանափակումների տակ են հայտնվել «Lukoil» ընկերությունը, China Merchants բանկը, ինչպես նաև մի շարք չինական և թուրքական միկրոէլեկտրոնիկայի մատակարարներ։