Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Amazon-ը հանդես է եկել ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրերով
17/11/2025 21:48
Կիսվել

Amazon-ը հանդես է եկել ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրերով

Amazon-ը պատրաստվում է կառուցել փոքր մոդուլային ռեակտորով (ՓՄՌ) սնուցվող առաջադեմ ատոմակայան՝ Վաշինգտոնի նահանգում, որը կկոչվի Cascade Advanced Energy Facility, կամ պարզապես Cascade։ Այս մասին ընկերությունը հրապարակում է կատարել իր պաշտոնական կայքում։

Ամերիկյան խոշոր կազմակերպությունը հայտնում է, որ այս կայանը «կնպաստի ածխածնային արտանետումների կրճատմանը, կաջակցի կայուն զարգացման նպատակներին և նոր տեսակի էներգիա կհավելի ցանցին»։

Նշվում է, որ միջուկային էներգիան կօգնի ապահովել արհեստական բանականության և մեր առօրյա թվային գործիքների անխափան, անվտանգ և «ածխածնազերծ» էներգիայով աշխատանքը։

Amazon-ը նաև կիսվել է ապագա ատոմակայանի պատկերներով։

Փոքր մոդուլային ռեակտորները (SMRs) միջուկային էներգիայի նոր սերնդի տեխնոլոգիա են։ Դրանք փոքր են ավանդական ռեակտորներից և միտված են պարզեցնելու դիզայնը, ապահովելու արագ կառուցում և ցածր շինարարական ծախսեր։

Amazon-ը միլիարդավոր դոլարների ներդրումներ է կատարել ածխածնազերծ էներգիայի, ներառյալ միջուկային էներգիայի նախագծերի և տեխնոլոգիաների մեջ՝ ածխածնային արտանետումները կրճատելու իր գլոբալ ռազմավարության ուղղությամբ։ Միջուկային էներգիան ածխածնազերծ էներգիայի վերականգնվող և անվտանգ աղբյուր է, որն արդեն տասնամյակներ շարունակ ապացուցել է իր արդյունավետությունն ու հուսալիությունը։

Amazon-ը համագործակցում է Energy Northwest կազմակերպության հետ՝ Cascade նախագծի առաջին փուլում կառուցելու չորս ՓՄՌ միավոր՝ 320 մեգավատ հզորությամբ՝ հետագա ընդլայնման հնարավորությամբ՝ մինչև 12 միավոր և ընդհանուր 960 մեգավատ հզորությամբ։ Կառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել այս տասնամյակի վերջում, իսկ գործարկումը՝ 2030-ականներին։ Նախագիծը նախատեսում է ստեղծել ավելի քան 1000 շինարարական և ավելի քան 100 մշտական աշխատատեղ։

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6