Սոցիալական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
Viva-ի աջակցությամբ Պոլիտեխնիկական համալսարանում հիմնվել է հեռահաղորդակցության լաբորատորիա՝ բջջային ցանցի միկրոենթակառուցվածքով
18/10/2025 22:08
Կիսվել

Viva-ի աջակցությամբ Պոլիտեխնիկական համալսարանում հիմնվել է հեռահաղորդակցության լաբորատորիա՝ բջջային ցանցի միկրոենթակառուցվածքով

Viva-ն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հիմնվել է ուսումնական լաբորատորիա, որտեղ ստեղծվել է բջջային ցանցի միկրոենթակառուցվածք՝ շարժական կապի ծառայություններ մատուցելու իրական հնարավորությամբ։ Լաբորատորիան գործում է Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի ֆակուլտետի՝ «Ռադիոսարքավորումներ և կապի համակարգեր» ամբիոնի ներքո, ուսանողներին գործնական պայմաններում ծանոթացնելու հեռահաղորդակցային ժամանակակից տեխնոլոգիաների հիմունքներին։ Դասընթացավարն է Viva-ի Տեխնիկական վարչության աշխատակից, ամբիոնի ասպիրանտ Նինա Դավթյանը։

Ուսումնական լաբորատորիայում ճշգրտորեն վերարտադրվել է շարժական կապի ենթակառուցվածքը՝ իր բոլոր հանգույցներով․ կապի տարբեր սերունդների հաճախականությունների տիրույթում գործող երկու հիմնական կայան, դրանց միացումն ապահովող օպտիկամանրաթելային և միկրոալիքային կապ, էլեկտրասնուցման փոփոխական աղբյուր՝ էլեկտրական բաշխիչ ցանցից, և հաստատուն աղբյուր՝ հատուկ մարտկոցների միջոցով։

Լաբորատորիան ներառում է նաև բջջային հեռախոսներ, որոնք գրանցված են ներքին ցանցում և հնարավորություն ունեն իրականացնել ձայնային կապ, օգտվել ինտերնետ հասանելիությունից և թվային ծառայություններից։ Բացի այդ, ուսանողները կարող են փորձարկել VoLTE (Voice over LTE) տեխնոլոգիան, որն այսօր հասանելի է բացառապես Viva-ի բաժանորդներին՝ ապահովելով բարձրորակ ձայնային կապ: Այլ կերպ ասած՝ ուսումնական լաբորատորիայի տարածքում գործում է կապի անկախ մինիօպերատոր, որն ապահովում է ինչպես դասական շարժական կապի ծառայությունների, այնպես էլ նորագույն ձայնային տեխնոլոգիաների փորձարկման հնարավորություն։

Լաբորատորիան ամբողջությամբ վերանորոգվել և կահավորվել է․ արդիականացվել է ջեռուցման համակարգը, թարմացվել է լուսավորության համակարգը, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, տրամադրվել են համակարգիչներ և ապահովվել է անհրաժեշտ տեխնիկական ենթակառուցվածք։

«Բարձրագույն մասնագիտական կրթությունը պետք է լինի գործնական և ուսանողին ապահովի իր նախընտրած ոլորտի վերաբերյալ ամբողջական ու ժամանակակից գիտելիքներով։ Տեխնոլոգիական առաջատար երկրներում մասնագիտական ամբիոնները գործակցում են ընկերությունների հետ՝ համադրելով տեսությունը, հիմնարար գիտությունը և գործնական հմտությունները, ապահովելով սահուն անցում բուհից դեպի արտադրություն ու ծառայությունների մատուցում։ Հենց այս գաղափարն է ընկած ուսումնական լաբորատորիա ստեղծելու նախաձեռնության հիմքում․ ոլորտը կարգավորող մարմինը՝ ՀԾԿՀ-ն, Պոլիտեխնիկական համալսարանը և Հայաստանի առաջատար օպերատորը՝ Viva-ն, համագործակցում են կրթության այնպիսի մոդել ձևավորելու գործում, որտեղ ակադեմիական գիտելիքը սերտորեն կապվում է իրական արտադրական միջավայրի, ընկերությունների փորձի և շուկայի պահանջարկի հետ: Ողջունելի է, որ այս հարցում կարգավորող մարմինը, մասնավոր հատվածն ու բարձրագույն կրթության համակարգը կիսում են միևնույն տեսլականը և համագործակցում՝ բարձրագույն կրթության ասպարեզում պետության քաղաքականության շրջանակում։ Վերը նշվածից բացի՝ Viva-ն մեծ կապվածություն ունի Պոլիտեխնիկական համալսարանի հետ, քանի որ ընկերության աշխատակիցների մի մասը հենց Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտներ են, որոնց թվում նաև կան դասավանդողներ», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Այսօր շատ կարևոր իրադարձություն է տեղի ունենում մեր համալսարանում: Մենք բացում ենք հերթական մասնագիտական լաբորատորիան, որը երկու կարևորագույն ուղերձ է փոխանցում: Առաջինը՝ սա խոր բովանդակությամբ և կահավորվածությամբ լաբորատորիա է: Մենք կահավորել ենք ֆիզիկական չափերով փոքր, բայց բովանդակությամբ մեծ լսարան: Հաճախ հակառակն է լինում՝ կահավորվում են մեծ տարածքներ՝ 0-ական բովանդակությամբ: Այսօր խոսքը բացառապես բովանդակության մասին է: Այնպիսի բովանդակության, տեխնոլոգիական նորարար սարքերով ապահովված ու կահավորված լաբորատորիայի մասին, որտեղ ուսանողը կարող է պրակտիկ կրթություն ստանալ: Եվ մասնավոր՝ հեռահաղորդակցության և ռադիոկապի ոլորտների համար դառնալ պատրաստված ինժեներ, որը կաշխատի առաջին իսկ օրվանից, ոչ թե աշխատանքի առաջին օրվանից կմտածի սովորելու մասին: Երկրորդ կարևորագույն ուղերձը ինստիտուցիոնալ համագործակցության մասին է՝ պետություն-մասնավոր ընկերություն-կրթական կառույց: Ըստ էության, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այս կարևորագույն որոշումը, մոտեցումն ու աջակցությունը հնարավորություն ստեղծեց, որ Viva ընկերությունն ու Պոլիտեխնիկական համալսարանը խորացնեն համագործակցությունը բուն կրթական, հետազոտական և մասնագիտական գործունեության միջոցով: Ես շատ ուրախ եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Viva ընկերությունն այս աջակցությունը համալսարանում տեսնելու համար: Ես վստահաբար կարող եմ արձանագրել, որ այստեղ տեղադրված տեխնոլոգիական նորարար սարքերը, որոնցով մենք ապահովելու ենք ներկա և ապագա ուսանողների կրթությունը, հնարավորություն կստեղծեն, որ մեր ուսումնական և առարկայական ծրագրերի մեջ որոշակի բովանդակային բարեփոխումներ անենք: Շատ հաճախ, երբ խոսում ենք կրթության որակի մասին, ասում ենք՝ պետք է փոխվեն ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը: Բայց ինչի՞ արդյունքում, ի՞նչ ենթակառուցվածքների արդյունքում: Այսօր կարող ենք արձանագրել, որ Պոլիտեխնիկն ունի նոր լաբորատորիա, որի ռեսուրսների և հնարավորությունների միջոցով մենք կարող ենք բովանդակային բարեփոխումներ իրականացնել», – նշել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87