Ինտերնետը Հայաստանում

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Բջջային օպերացիոն համակարգերի բաշխումը Հայաստանում
13/09/2013 10:38
Կիսվել

Բջջային օպերացիոն համակարգերի բաշխումը Հայաստանում

«Արմենտել» ՓԲԸ (ապրանքային նշանը` Beeline) կողմից «Բիզնես 24»-ին տրամադրված տվյալների համաձայն՝ 2013թ.-ի օգոստոս ամսվա վերջի դրությամբ ընկերության բջջային կապի բաժանորդների կողմից օգտագործվող սմարթֆոնների օպերացիոն համակարգերի բաշխվածությունը հետևյալն է.

Առաջին տեղում է Google-ի Android օպերացիոն համակարգը` 39%: Apple-ի iOS օպերացիոն համակարգը երկրորդն է` 24%: Եռյակը եզրափակում է Symbian OS-ը` նույնպես 24%: Չորրորդ հորիզոնականում է Microsoft-ի Windows Phone օպերացիոն համակարգը` 3%:

Statcounter համակարգն իր հերթին հրապարակում է ինտերնետին միացած բջջային հեռախոսների օպերացիոն համակարգերի ցուցանիշները: 2013թ.-ի օգոստոս ամսվա համաշխարհային տվյալները հետևյալն են. 1. Android` 39.52%, 2. iOS – 23.44%, 3. Symbian` 20.57%, 4. Samsung 4.59%, 5. Blackberry OS` 3.75%, 6. Windows Phone` 1.62%:  Իսկ Հայաստանյան տվյալները` 1. Android 32.15%, 2. iOS 31.03%, 3. Symbian 20.52%, 4. Samsung 4.81%, 5. Windows Phone 2.08%,  6. Sony Ericsson 1.35%: Անհայտ` 5.02%, մնացածը` 3.05%:

Հայաստանում բջջային օպերացիոն համակարգերի բաշխվածության ճշգրիտ պատկերը ստանալու համար, իհարկե, պետք է ուսումնասիրել նաև Vivacell-MTS-ի և Orange-ի տվյալները: Ապագայում մենք կփորձենք ստանալ նման տվյալներ ևս:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11