Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Ineco Store․ բանկային փորձառության նոր ձևաչափ՝ Ինեկոբանկից 
21/10/2025 13:33
Կիսվել

Ineco Store․ բանկային փորձառության նոր ձևաչափ՝ Ինեկոբանկից 

Բաղրամյան պողոտա 2/83 հասցեում վերաբացվել է Ինեկոբանկի «Կասկադ» մասնաճյուղը՝ նորարարական Ineco Store ձևաչափով։ Թարմացված տարածքում  ներկայացնում է ժամանակակից բանկային փորձառություն, որը համատեղում է թվայնացված լուծումները, հարմարավետ միջավայրը և անհատական խորհրդատվությունը՝ հաճախորդների սպասարկման նոր նշաձող սահմանելով Հայաստանում։

Ineco Store-ը կոտրում է բանկի և հաճախորդի միջև գոյություն ունեցող ավանդական սահմանները։ Այստեղ այլևս չկան դասական սպասարկման սեղաններ․ խորհրդատուները աշխատում են շարժական ձևաչափով՝ օգտագործելով պլանշետներ և շփվելով հաճախորդների հետ այն վայրում, որտեղ նրանք իրենց առավել հարմարավետ են զգում՝ լինի դա հանգստի գոտին, սպասասրահը, թե սրճարանի անկյունը։ Այս մոտեցման արդյունքում բանկային միջավայրը վերածվել է բաց և անմիջական տարածքի, որտեղ շփումը կառուցվում է անհատական խորհրդատվության վրա։

Ինեկոբանկում վստահ են, որ թվայնացումն ու մարդկային շփումը պետք է զարգանան զուգահեռ։ «Մենք գիտենք, որ մեր հաճախորդները հաճույքով են օգտվում թվային ուղիներից, սակայն հաճախ նաև գնահատում են կենդանի շփումը՝ ինտերակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, որն ապահովում է ավելի համապարփակ ֆինանսական խորհրդատվություն։ Ineco Store-ում մենք ձգտում ենք համատեղել այդ երկու աշխարհները՝ ստեղծելով միջավայր, որտեղ թվային հարմարավետությունն ու իրական շփումը լրացնում են միմյանց», – նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։ 

Ինեկոբանկը հետևողականորեն ներդնում է նորարարական լուծումներ՝ համադրելով թվային տեխնոլոգիաներն ու մարդակենտրոն մոտեցումը։ Բանկը մշտապես ձգտում է ապահովել հաճախորդների համար լավագույն փորձառությունը, իսկ Ineco Store-ը այդ մոտեցման տրամաբանական շարունակությունն է՝ համալրված նոր սերնդի ինքնասպասարկման սարքավորումներով (cash-in, cash-out), որոնք գործում են 24/7 ռեժիմով։ Տերմինալները բացառիկ են շուկայում իրենց ժամանակակից դիզայնով և ընդլայնված ֆունկցիոնալությամբ՝ ապահովելով արագ, հարմար և բարձրակարգ սպասարկման փորձ։ Այս լուծումը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրականացնել իրենց գործարքները ցանկացած պահին՝ անկախ մասնաճյուղի աշխատանքային ժամերից։

«Ineco Store-ի նպատակը միայն գործարքների իրականացումը չէ, այլ առօրյա և ռազմավարական ֆինանսական որոշումների կայացման աջակցությունը։ Այստեղ հաճախորդները կարող են ստանալ խորհրդատվություն հիփոթեքային վարկերի, խնայողությունների պլանավորման կամ խոշոր գնումների կազմակերպման հարցերում։ Նոր ձևաչափը ստեղծում է միջավայր, որտեղ արագությունն ու արդյունավետությունը համադրվում են անհատական մոտեցման և վստահության հետ», – ընդգծել է Ինեկոբանկի Մանրածախ և թվային բիզնեսի դեպարտամենտի ղեկավար Պավել Միխայլովը։

Նորաբաց Ineco Store-ը գործում է երկուշաբթիից շաբաթ՝ առավոտյան 09:05-ից մինչև երեկոյան 22:00-ը՝ առաջարկելով առավել հասանելի, հարմարավետ և նոր սերնդի սպասարկում յուրաքանչյուր հաճախորդի համար։

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6