Պաշտոնական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Երևանում կայացել է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը
13/09/2013 17:33
Կիսվել

Երևանում կայացել է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումը

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Երևանում կայացել է Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը:

Հանդիպմանը ներկա են եղել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը, Արևելյան գործընկերության անդամ երկրների՝ Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Նատալյա Գերմանը, Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, Վրաստանի Եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով նախարար Ալեքս Պետրիաշվիլին, Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիևը, Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ Օլեֆիրովը։

Հանդիպմանը, որը վարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ելույթ են ունեցել պատվիրակությունների ղեկավարները, քննարկվել են Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության արձանագրված արդյունքները, նախանշվել են գործընկերության հեռանկարները, հանգամանալից անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության Ճանապարհային քարտեզի իրականցմանը և մտքեր փոխանակվել Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Ելույթ ունենալով հանդիպմանը՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել Արևելյան գործընկերության ճանապարհային քարտեզի բոլոր հիմնական ուղղություններով։

«Եվրոպացի գործընկների հետ համագործակցաբար և անմիջական աջակցությամբ անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է իրականացրել՝ ուղղված, մասնավորապես, ժողովրդավարական հաստատությունների և օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ընտրական գործընթացների և օրենսդրության բարելավելմանը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը և այլն։ Մենք շնորհակալ ենք այդ աջակցության համար և ակնկալում ենք ապագայում ևս շարունակել մեր բարեփոխումները: Հայաստանը հաստատակամ է առաջ տանել ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝ այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը», – ասել է արտգործնախարար Նալբանդյանը։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75