Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Evocabank-ը 30 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել OPEC-ից
22/10/2025 12:20
Կիսվել

Evocabank-ը 30 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել OPEC-ից

OPEC-ը 30 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ է տրամադրել Evocabank-ին Հայաստանում տեղական բիզնեսների և կանաչ նախագծերի զարգացման ու ընդլայնման համար։

OPEC միջազգային զարգացման հիմնադրամը 30 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկ է տրամադրել Evocabank-ին: Որպես A դասի վարկատու` OPEC հիմնադրամը ներդրել է 10 միլիոն ԱՄՆ դոլար իր սեփական միջոցներից և ներգրավել լրացուցիչ 20 միլիոն ԱՄՆ դոլարի B դասի ֆինանսավորում «European Fund for Southeast Europe» (EFSE) and «Green for Growth Fund» (GGF) հիմնադրամներից:

Ֆինանսավորումը կընդլայնի Evocabank-ի՝ միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) վարկավորման հնարավորությունները և կաջակցի կլիմայական պայմանների հետ կապված ներդրումների խթանմանը՝ նպաստելով Հայաստանի մասնավոր հատվածի հզորացմանը և կայուն տնտեսական աճին:

OPEC հիմնադրամի նախագահ Abdulhamid Alkhalifa-ն նշեց. «Այս գործարքը ընդգծում է OPEC հիմնադրամի ձգտումը՝ միավորելու գործընկերներին և ռեսուրսները՝ ընդհանուր զարգացմանը նպաստելու համար: Ֆինանսական միջոցներ տրամադրելով բիզնեսներին և աջակցելով կլիմայական ներդրումներին՝ մենք օգնում ենք ընդլայնել տնտեսական հնարավորությունները, խթանել աշխատատեղերի ստեղծումը և ամրապնդել Հայաստանի կայուն աճը»:   

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Մենք ուրախ ենք այս սինդիկացված վարկի միջոցով ամրապնդելու մեր համագործակցությունը OPEC հիմնադրամի և նրա գործընկերների հետ: Evocabank-ի համար մեծ պատիվ էր անցյալ տարի մասնակցել Վիեննայում կազմակերպված OPEC միջազգային զարգացման հիմնադրամի ֆորումին, որից էլ սկիզբ դրվեց մեր համագործակցությունը: Այսօր մենք ուրախ ենք տեսնել, որ մեր քննարկումները շոշափելի արդյունքներ են տալիս Հայաստանի տնտեսության համար: Այս ֆինանսական միջոցները մեզ հնարավորություն կտան` ընդլայնելու ֆինանսների հասանելիությունը տեղական բիզնեսների համար, խթանելու նորարարությունները և օժանդակելու կայուն ապագա ստեղծելուն ուղղված կանաչ ներդրումներին: Մենք կարևորում ենք Evocabank-ի հանդեպ վստահությունը և պատրաստ ենք շարունակելու համատեղ նախագծերը հանուն կայուն զարգացման»:

«Finance in Motion»-ի տարածաշրջանային տնօրեն Oxana Binzaru-ն նշեց. «Հայաստանի տնտեսությունը մի շուկա է, որտեղ երկարաժամկետ ներդրումները կարող են նպաստել և՛ տնտեսության կանաչ վերափոխմանը, և՛ մասնավոր հատվածի աճին: «EFSE»-ի և «GGF»-ի միջոցով մենք լրացուցիչ միջոցներ ենք առաջարկում՝ օժանդակելով, մի կողմից, ՄՓՄՁ զարգացմանը և մյուս կողմից՝ կլիմայական փոփոխություններին տնտեսության ադապտացիային: OPEC հիմնադրամի հետ այս նոր համագործակցությունը մի նշանակալից քայլ է՝ տարածաշրջանում խառը ֆինանսական լուծումների կիրառման շրջանակն ու նշանակությունը ընդլայնելու ուղղությամբ` միաժամանակ նպաստելով Հայաստանում  նոր գործընկեր բանկի զարգացմանը»:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04