Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
Ընկերության հաջողությունը թիմի ներուժը տեսնելու և զարգացնելու մեջ է. առաջնորդության փորձագետ Եվգենի Կոտովի սեմինարը Հայաստանում
22/10/2025 23:19
Կիսվել

Ընկերության հաջողությունը թիմի ներուժը տեսնելու և զարգացնելու մեջ է. առաջնորդության փորձագետ Եվգենի Կոտովի սեմինարը Հայաստանում

Բիզնես թրեյներ, Առաջնորդության եւ մոտիվացիայի միջազգային փորձագետ Եվգենի Կոտովը Հայաստանում էր ` Ամերիաբանկի աշխատակիցների հետ առաջնորդությանը նվիրված սեմինար անկցնելու: Սա Կոտովի առաջին այցը չէ Հայաստան։ Այս անգամ Եվգենի Կոտովն առաջնորդության, ինչպես նաև վաճառքների կառավարման իր գիտելիքներով կիսվեց Ամերիաբանկի 27 մասնաճյուղի ավելի քան 800 աշխատակցի հետ:

«Ինձ առավել դուր է գալիս այս ընկերության բարձր պատասխանատվությունը, մոտիվացիան և, ամենակարևորը, թիմը ուժեղացնելու, փոփոխություններ բերելու մեծ ձգտումը: Ամերիաբանկը Հայաստանի առաջատար բանկերից է, և ես ուրախ կլինեմ իմ ներդրումն ունենալ թիմակիցների տարբեր հմտությունների զարգացման գործում, որովհետև թիմը պարզապես հրաշալի է, ներգրավվածության մակարդակը բարձր է, բարձր է մոտիվացիան և կոմպետենտությունը», – ասում է փորձագետը։

Արդեն 2-րդ տարին է, ինչ Ամերիաբանկը մասնաճյուղային ցանցի աշխատակիցների համար անցկացնում է սպասարկման գերազանցության օր, որի նպատակն է ամփոփել կատարված աշխատանքը, լսել աշխատակիցներին, պատասխանել նրանց հարցերին, կիսվել գիտելիքով ու անցկացնել հետաքրքիր ժամանց:

«Սպասարկման որակի ստանդարտները պահպանելը ևս մեկ առաջնահերթություն է, քանի որ աճին համընթաց մեզ համար կարևոր է մշտապես պահպանել մեր սպասարկման բարձր որակը», – Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը հավատում է՝ հաճախորդներին լավագույն սպասարկում կարող են տալ ոգևորված, երջանիկ և մոտիվացված  աշխատակիցները, իսկ մոտիվացիան ստեղծելու ու պահպանելու համար շատ կարևոր է իրենց մշտական զարգացում, աճ և դինամիկ առաջընթացի ապահովումը կազմակերպության ներսում։

Չնայած թվային լուծումների ներդրմանն ու օնլայն պրոդուկտների ավելացմանը, բանկը կարևորում է մասնաճյուղային ցանցի ընդլայնումն ու բարձրակարգ սպասարկման ապահովումը:

«Վերջին տարիներին մասնաճյուղային ցանցի աշխարհագրությունը բավականին մեծացել է, և շատ կարևոր է, որ ամենուր նույն սպասարկման ստանդարտները լինեն։ Ամերիաբանկի համար կարևոր է նաև, որ հաճապխորդը կոնտակտ-կենտրոն զանգահարելիս կամ որևէ մասնաճյուղ մտնելիս ստանա նույն որակի սպասարկում ու պրոֆեսիոնալ վերաբերմունք», – ընդգծում է Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի դեղակավար Անդրանիկ Խաչատրյանը։

Վերջինիս խոսքով` Ամերիաբանկը շարունակում է նաև նոր առաջարկներ մշակել ու պրոդուկտներ ստեղծել ամբողջ ընտանիքի համար: Բոլորովին վերջերս բանկը ներդրել է նոր` myameria star հավելվածն ու քարտը 6-18 տարեկանների համար:

Ամերիայում ուսանողների մասին էլ չեն մոռացել: Երկրորդ տարին անընդմեջ բանկը մեկնարկել է կրթաթոշակների մրցույթ Հայաստանում գործող պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար, որոնք ունեն Visa Student ակտիվ քարտ:

Եվգենի Կոտովի խոսքով` կազմակերպությունների հաջողության գաղտնիքը մարդկային ներուժը տեսնելու և զարգացնելու մեջ է, քանի որ կազմակերպության աճն ուղիղ համեմատական է աշխատակցի աճին:

Ամերիաբանկում կիսում են այս մոտեցումը` առաջնորդվելով բարձրորակ սպասարկում ապահովելու և թիմի տարբեր հմտություններն ու կարողությունները շարունակաբար զարգացնելու սկզբունքով:

01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6