Մեծ Բրիտանիայի կառավարությունը կվաճառքի Lloyds բանկի իր բաժնեմասը
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է վաճառել երկրի խոշորագույն բանկերից մեկի՝ Lloyds Banking Group-ի կապիտալում ունեցած իր բաժնի մի մասը:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Lloyds բանկի բաժնետեր էր դարձել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենաթեժ պահին՝ նպատակ ունենալով փրկել բանկը սնանկ ճանաչվելու վտանգից:
Ինչպես հաղորդում է եվրոպական մամուլը՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը ցանկանում է վաճառել իրեն պատկանող 39% բաժնեմասից 6%-ը: Սպասվում է, որ բաժնետոմսերի վաճառքի արդյունքում ներգրավված միջոցների ծավալը կկազմի ավելի քան 5 մլրդ ԱՄՆ դոլար:
Նշենք, որ 2012 թվականին Lloyds Banking Group-ն աշխատել էր վնասով: