Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
«ԱրմենՏել»-ը թարմացնում է Drive սակագնային փաթեթների ցանկը
17/09/2013 15:01
Կիսվել

«ԱրմենՏել»-ը թարմացնում է Drive սակագնային փաթեթների ցանկը

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների համար Drive հետվճարային սակագնային փաթեթում բջջային գերարագ ինտերնետի ծավալների մեծացման մասին:  

Ընկերությունից տեղեկացնում են, որ «Դրայվ-1», «Դրայվ-5», «Դրայվ-10» և «Դրայվ-25» սակագնային փաթեթների բաժանորդներն ավտոմատ կերպով համապատասխանաբար տեղափոխվել են «Դրայվ-3», «Դրայվ-8», «Դրայվ-20» և «Դրայվ-50» սակագնային փաթեթներ և այսուհետ յուրաքանչյուր ամիս կստանան Beeline բջջային գերարագ ինտերնետի ավելացված ծավալներ:

Այսպես, «Դրայվ-3» սակագնային փաթեթում նախատեսված է ամսական 3GB գերարագ ինտերնետ, իսկ «Դրայվ-8», «Դրայվ-20» և «Դրայվ-50» սակագնային փաթեթներում` 8GB, 20GB և 50GB բջջային տրաֆիկ՝ առանց արագության սահմանափակման: Drive սակագնային փաթեթի գործող բաժանորդների համար բաժանորդային վճարը մնում է անփոփոխ:

«Այս առաջարկը մենք համատեղել ենք ընկերության կողմից նախապես հայտարարված աշխատանքային սկզբունքների հետ` սակագնային քաղաքականության մեջ ներառելով սոցիալական բաղադրիչը և բարձր տեխնոլոգիական լուծումները: Drive սակագնային փաթեթները հասանելի դարձան ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ, որոնք հնարավորություն ընձեռեցին մեր առաջարկը դարձնել ավելի շահավետ: Այսուհետ մեր ընկերության բաժանորդները նույն սակագնով կարող են ավելի մեծ ծավալներով օգտվել բջջային գերարագ ինտերնետից»,- նշել է «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Դրայվ-3» և «Դրայվ-8» սակագնային փաթեթների նոր բաժանորդներին 6 ամիս ծառայությունից օգտվելու դեպքում USB-մոդեմ կտրամադրվի 100 դրամով: USB-մոդեմներ կարող են ձեռք բերել նաև «Դրայվ-20» և «Դրայվ-50» սակագնային փաթեթների նոր բաժանորդները՝ 3 ամիս այս ծառայությունից օգտվելու դեպքում:

Ծառայության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.beeline.am կայք:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69