
Էլեկտրոնային չվացուցակների համակարգի գործարկման աշխատանքները շարունակվում են
Էլեկտրոնային չվացուցակների համակարգի գործարկման աշխատանքները շարունակվում են: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ տեղադրված 21 սարքավորումներից 19-ը արդեն գործարկված են: Առաջիկայում սպասվում է սարքավորումների հաջորդ խմբաքանակի ներկրումը:
Հիշեցնենք, որ նախաեսվում է մայրաքաղաքի կանգառագոտիներում տեղադրել եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի մասին: