Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Դեկտեմբերին նավթի արդյունահանման օրական ծավալը 137 հազար բարելով ավելացնելը կդառնա ՕՊԵԿ+ դաշինքի քննարկման հիմնական թեման
28/10/2025 14:18
Կիսվել

Դեկտեմբերին նավթի արդյունահանման օրական ծավալը 137 հազար բարելով ավելացնելը կդառնա ՕՊԵԿ+ դաշինքի քննարկման հիմնական թեման

Դեկտեմբերից սկսած նավթի օրական արդյունահանման քվոտաները 137 հազար բարելով ավելացնելու հարցը կլինի հիմնական սցենարը, որը կքննարկեն նոյեմբերի 2-ին ՕՊԵԿ+ դաշինքի ութ կամավոր երկրների նախարարները: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով պատվիրակներին։

Այնուամենայնիվ, դաշինքի պլանները դեռ ամբողջությամբ ձևավորված չեն։ Աշխարհի նավթի գները շարունակում են տատանվել՝ պահանջարկի նվազման նշանների, Չինաստանում տնտեսական դանդաղման և ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանի՝ ՕՊԵԿ+-ի առանցքային անդամներից մեկի նկատմամբ։ Որոշումը կարող է կախված լինել նաև ԱՄՆ-ի և Չինաստանի միջև ընթացող առևտրային բանակցությունների արդյունքներից, նշել է պատվիրակներից մեկը։

Bloomberg-ի հարցված տասը նավթավաճառներից, վերամշակողներից և վերլուծաբաններից ինը նշել են, որ նույնպես ակնկալում են արդյունահանման ծավալի ավելացում՝ օրական 137 հազար բարելով, իսկ մեկ մասնագետ կանխատեսել է ավելի նշանակալի աճ։

ՕՊԵԿ+-ի ութ երկրները հոկտեմբերից սկսած աստիճանաբար վերադարձնում են շուկա նախկինում կրճատված նավթարդյունահանման ծավալները՝ ընդհանուր առմամբ 1.67 մլն բարել օրական։ Մինչ այժմ քննարկվել է հենց 137 հազար բարելով ավելացման տարբերակը, թեև որոշ աղբյուրներ հայտնել էին, որ հոկտեմբերից կարող էր լինել ավելի կտրուկ աճ՝ 411-ից մինչև 548 հազար բարել։

Գործակալությունը նշում է, որ արդյունահանման ավելացման որոշումը պայմանավորված է Սաուդյան Արաբիայի ցանկությամբ վերականգնել վերջին տարիներին մրցակիցներին՝ հատկապես ամերիկյան թերթաքարային նավթի արտադրողներին զիջված շուկայի բաժինը։

Որոշման ընդունումը կարող է ունենալ նաև քաղաքական դրդապատճառներ, քանի որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բեն Սալմանը պատրաստվում է նոյեմբերի 18-ին այցելել Սպիտակ տուն։ Նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս կոչ էր արել նվազեցնել նավթի գները, մինչդեռ Սաուդյան Արաբիան շարունակել է ամրապնդել իր կապերը ԱՄՆ-ի հետ։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59