Ֆինանսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.50+0.50
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 448.00+1.00
OIL:  BRENT - 65.60-0.02 WTI - 61.27+0.11
COMEX:  GOLD - 4006.90-1.62 SILVER - 46.83-2.27
COMEX:  PLATINUM - 1572.80-0.85
LME:  ALUMINIUM - 2859.00+2.80 COPPER - 10962.50+3.19
LME:  NICKEL - 15361.00+1.23 TIN - 35802.00+1.14
LME:  LEAD - 2016.50+1.59 ZINC - 3025.50+1.26
FOREX:  USD/JPY - 152.46-0.29 EUR/GBP - 1.1656+0.25
FOREX:  EUR/USD - 1.1656+0.25 GBP/USD - 1.3347+0.22
STOCKS RUS:  RTSI - 987.84-0.19
STOCKS US: DOW JONES - 47544.59+0.71 NASDAQ - 23637.46+1.86
STOCKS US: S&P 500 - 6875.16+1.23
STOCKS JAPAN:  NIKKEI - 50512.32+2.46 TOPIX - 3325.05+1.70
STOCKS CHINA:  HANG SENG - 26433.70+1.05 SSEC - 3996.94+1.18
STOCKS EUR:  FTSE100 - 9653.82+0.09 CAC40 - 8239.18+0.16
STOCKS EUR:  DAX - 24308.78+0.28
27/10/2025  CBA:  USD - 382.7-0.35 GBP - 510.64+0.61
27/10/2025  CBA:  EURO - 445.5+0.7
27/10/2025  CBA:  GOLD - 50501-531 SILVER - 590.66-14.08
Յուանն առավելագույնս ամրապնդվել է դոլարի նկատմամբ՝ 2024 թվականի նոյեմբերից ի վեր
28/10/2025 14:49
Կիսվել

Յուանն առավելագույնս ամրապնդվել է դոլարի նկատմամբ՝ 2024 թվականի նոյեմբերից ի վեր

Չինական ազգային արժույթի՝ յուանի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ բարձրացել է մինչև 7.0856 յուան՝ մեկ դոլարի դիմաց՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքի հնարավոր նվազեցման վերաբերյալ ազդանշանի ֆոնին։ Այս մասին են վկայում Չինաստանի արտարժույթի առևտրային համակարգի տվյալները։

Նախորդ առևտրային օրը յուանի փոխարժեքը կազմել էր 7.0881 յուան՝ մեկ դոլարի դիմաց։

2024 թվականի նոյեմբերի 6-ին փոխարժեքը 7.0993 յուան էր՝ մեկ դոլարի դիմաց, որից հետո կտրուկ թուլացել էր և հասել մոտ 7.2 յուան՝ մեկ դոլարի դիմաց մակարդակին։

Չինական արժույթը զգալիորեն թուլացել էր ապրիլին՝ ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև առևտրատնտեսական հակասությունների սրման ընթացքում։ Սակայն մայիսյան բանակցություններից հետո նկատվել է յուանի աստիճանական ամրապնդման միտում, որը լրացուցիչ աջակցություն է ստացել օգոստոսին՝ Fed-ի կողմից տոկոսադրույքի հնարավոր նվազեցման մասին հաղորդագրությունից հետո։

FedWatch հարթակի տվյալներով՝ Fed-ի հերթական տոկոսադրույքի նվազեցման հավանականությունը հոկտեմբերին կազմում է 97.8%։

27/10/2025
դրամ
Դոլար (USD)
382.7
-0.35
Եվրո (EUR)
445.5
+0.7
Ռուբլի (RUR)
4.814
+0.0844
Լարի (GEL)
140.8
-0.39
50501
-531
Արծաթ
590.66
-14.08