Սոցիալական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին
19/09/2013 11:29
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է աջակցել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Ուռուցքաբանության ազգային կենտրոնին հատացրել է 25 մլն ՀՀ դրամ՝ գերժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու համար:

Ինչպես տեղեկացնում են ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել վերջին սերնդի սարքավորումներ` Draeger Fabius մակնիշի ինհալացիոն անզգայացման սարք, Siemens մակնիշի շարժական ռենտգեն նկարահանման սարք, ինֆուզիոն ներարկչային պոմպեր` դեղորայքի ներերակային ներարկման դոզավորման սարք, մոնիտորներ, բժշկական արտածծիչ սարք, թոքերի արհեստական շնչառության սարք:

ՈՒԱԿ-ում տարեկան բուժվում է ուռուցքային տարատեսակ հիվանդություն ունեցող ավելի քան 10 հազար հիվանդ: Հանդիսանալով ազգային կենտրոն՝ հիվանդանոցը սպասարկում է ողջ հանրապետության բնակչությանը: Տարվա կտրվածքով կենտրոնում կատարվում է մոտ 3200 վիրահատություն, շուրջ 4500 հիվանդ ստանում է հակաուռուցքային քիմիաթերապիա, իսկ շուրջ 1500 հիվանդ ստանում է ճառագայթային բուժում: Նոր ձեռքբերված սարքավորումների ներդրումը զգալիորեն կնպաստի չարորակ ուռուցքների վաղաժամ հայտնաբերմանն ու հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը:

Նշենք նաև, որ Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգին ցուցաբերած շարունակական, անգնահատելի աջակցության, կորպորատիվ պատասխանատվության ոլորտում բազմաթիվ ծրագրերի իրականացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն արժանացել է շնորհակալագրի և պարգևատրվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալով:

Հիշեցնենք, որ առողջապահության համակարգի արդիականացման նպատակով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2007 թվականից մինչև օրս իրականացրել է հետևյալ ծրագրերը.

– Նեոնատալ խնամքի ժամանակակից սարքավորումներ է տրամադրել մայրաքաղաքի և Հայաստանի բոլոր մարզերի ծննդատներին և մոր ու մանկան խնամքի կենտրոններին: Ծրագրի շրջանակներում իրականացվել է նաև մասնագետների վերապատրաստում: Ծրագիրն ուղղված է Հայաստանում մանկական մահացության ցուցանիշի կրճատմանը:

– Աջակցել է Հայաստանի միջազգային բուժքույրական առաջին համագումարի իրականացմանը:

– Մեծ ներդրում է կատարել Հայաստանում «Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոնի» ստեղծման գործում:

– Աջակցություն՝ շտապ µÅßÏ³Ï³Ý օգնության գործակարգավարական (դիսպետչերական) համակարգի արդիականացման նպատակով թվային կապի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման գործում:

– Ժամանակակից սարքավորումներ է տրամադրել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին:

– Աջակցել է երեխաների զարգացման միջազգային կենտրոնին (աուտիզմով հիվանդ երեխաներին):

– Քանաքեռ-Զեյթունի ակնաբուժական կլինիկայում բացվել է գերժամանակակից սարքավորումով 4 նոր կաբինետ:

– Աջակցել է Հայաստանի միջազգային երրորդ բժշկական համագումարի իրականացմանը և ներկայացրել է Mobile Health Solution նորարական լուծումը` ուղղված առողջապահական ծառայությունները բնակչության համար առավել հասանելի դարձնելուն:

– Հայկական Կարմիր Խաչի հետ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում աջակցել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման արշավի իրականացմանը:

– Աջակցել է Մեծամորի բուժհամալիրի  ջեռուցման և տաք ջրի մատակարարման լոկալ համակարգի կառուցմանը:

– Շտապ բուժօգնության ավտոմեքենա է տրամադրել Վայոց Ձորի Խաչիկ գյուղին:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11