Այլընտրանքային աշխատանքային ծառայողին կվճարվի առավելագույնը 30 հազար դրամի փոխհատուցում
Կառավարությունը սահմանել է այլընտրանքային աշխատանքային ծառայողին վճարվող փոխհատուցման չափը և վճարման կարգը:
Այն ծառայողները, որոնք ծառայությունը կանցնեն բնակության վայրից ավելի քան 30 կմ հեռու, կստանան դրամական փոխհատուցում՝ համաձայն վարձակալության պայմանագրում նշված գումարի, սակայն ոչ ավելի, քան 30 հազար դրամ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը այս հարցի կապակցությումբ նշել է, որ մեր երկրում առաջին անգամ ձևավորվել է այլընտրանքային ծառայության ամբողջական օրենսդրական դաշտը, և աշնանային զորակոչը պետք է ցույց տա, թե ինչպես է այն կիրառվում: «Անհրաժեշտ է աչալուրջ լինել, որպեսզի այս բնագավառում լրացուցիչ ռիսկեր չունենանք, քանի որ այսպիսի աշխատանքի փորձ չունենք», – հավելել է Տիգրան Սարգսյանը: