Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+0.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
Բաթումում անշարժ գույքի շուկան աճել է գրեթե 70%-ով
30/10/2025 12:48
Կիսվել

Բաթումում անշարժ գույքի շուկան աճել է գրեթե 70%-ով

Ըստ Colliers Georgia ընկերության ուսումնասիրության՝ 2025 թվականի սեպտեմբերին Բաթումում բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակն աճել է 35.9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել է 1895 գործարք։

Շուկայի ընդհանուր ծավալն աճել է 68.3%-ով՝ հասնելով 116 միլիոն ԱՄՆ դոլարի։

Հաշվետվության համաձայն՝ նորակառույցների հետ կապված գործարքներն աճել են 37.1%-ով, իսկ երկրորդային շուկայի բնակարանների վաճառքները՝ 18.2%-ով։ Աառաջնային շուկայում աճը կազմել է 58.2%, իսկ երկրորդային շուկայում՝ 13.8%։

«2025 թվականի սեպտեմբերին Բաթումում նորակառույցներում բնակարանների միջին արժեքն աճել է 28.2%-ով՝ հասնելով 1327 ԱՄՆ դոլարի՝ 1 քմ-ի դիմաց։ Գների աճը հիմնականում պայմանավորված է առաջնային շուկայի զարգացմամբ, որտեղ ցուցանիշը բարձրացել է 55.1%-ով, մինչդեռ երկրորդային շուկայում աճը կազմել է միայն 8.7%»:

Ընկերությունը պարզաբանում է, որ սեպտեմբերին իրականացված մեծ նախագծերից մեկում գրանցվել է մոտ 140 գործարք միաժամանակ, ինչը զգալի ազդեցություն է ունեցել միջին գնի ընդհանուր ցուցանիշի վրա։ Առանց այս գործարքները հաշվի առնելու՝ նոր նախագծերի գների աճը կկազմեր 17.6%։

Նշվում է նաև, որ առաջնային շուկայի որոշ գործարքներ գրանցվում են որոշակի ուշացմամբ, ինչի պատճառով «ներկայիս գների աճի միտումը լիովին չի արտացոլում իրական դինամիկան»։

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39