Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69468.11+0.15 TOPIX - 3982.00+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 23026.68+1.57 SSEC - 4073.90+1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
29/06/2026  CBA:  USD - 368.06-0.06 GBP - 486.76+0.07
29/06/2026  CBA:  EURO - 419.81-0.03
29/06/2026  CBA:  GOLD - 48186+823 SILVER - 690.83+11.9
Կեղծ դեղի ներմուծումը արգելվել է
20/09/2013 10:30
Կիսվել

Կեղծ դեղի ներմուծումը արգելվել է

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Դեղերի փորձագիտական կենտրոնի կողմից ՀՀ տարածք ներմուծվող դեղերի փորձաքննության ընթացքում կատարված նույնականացման արդյունքում պարզվել է, որ «Վիտաֆլեքս» ՍՊԸ-ի կողմից Վրաստանից ներմուծվող Սանդոստատին 0,1մգ/մլ  1մլ ներարկման լուծույթ N5 դեղը չի համապատասխանում գրանցման նմուշին` առկա է կեղծիքի կասկած:

Այդ մասին տեղեկացվել է ՀՀ-ում դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջը` Նովարտիս Ֆարմա ԱԳ (Շվեյցարիա) ընկերությանը, որն էլ  հաստատել է կեղծիքը:

Քանի որ դեղի կեղծիքը հայտնաբերվել է ներմուծման փորձաքննության ժամանակ, ներմուծումն անմիջապես մերժվել է:

Կեղծիքից զգուշանալու նպատակով Դեղերի փորձագիտական կենտրոնը ներկայացրել է նաև կեղծ և օրիգինալ դեղերի համեմատական նկարագրերը։

Ներմուծվող կեղծ Սանդոստատին 0,1մգ/մլ,1մլ ներարկման լուծույթ N5-ի արտադրողն անհայտ է (այդ տողը բացակայում է), մինչդեռ ՀՀ-ում գրանցված դեղի տուփի վրա նշված է արտադրողի անունը և հասցեն։

Կեղծ դեղի եզրային կողի վրա ընկերության լոգոն հորիզոնական դիրքով է, իսկ ՀՀ-ում գրանցված դեղի մոտ՝ ուղղահայաց:

Կեղծ դեղի պիտակի ծայրերը  սոսնձված չեն և առանձնանում են ամպուլայի ապակուց, մինչդեռ ՀՀ-ում գրանցված դեղի պիտակի ծայրերը հարթ սոսնձված են ամպուլայի ապակուն։

Կեղծված է նաև դեղի պիտանելիության ժամկետը, ներդիրներում գրառումները ուկրաիներեն են՝  տպագրված  սև տպատառերով, մինչդեռ դրանք պետք է լինեն կապույտ տպատառերով, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով:

29/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.06
-0.06
Եվրո (EUR)
419.81
-0.03
Ռուբլի (RUR)
4.7315
-0.0068
Լարի (GEL)
139.08
-0.1
48186
+823
Արծաթ
690.83
+11.9