Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ԱրմենՏել»-ը գործարկել է «Պարզից պարզ» սակագնային փաթեթը
20/09/2013 16:49
Կիսվել

«ԱրմենՏել»-ը գործարկել է «Պարզից պարզ» սակագնային փաթեթը

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բջջային կապի «Պարզից պարզ» կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին:

Ելքային զանգի մեկ րոպեի արժեքը դեպի Հայաստանի և ԼՂՀ բջջային և քաղաքային բոլոր ցանցեր կազմում է 15.90 դրամ: 15.90 դրամ միասնական սակագինը նախատեսված է նաև 1 ՄԲ շարժական ինտերնետի, ինչպես նաև դեպի Հայաստան և ԼՂՀ ելքային բոլոր SMS-հաղորդագրությունների համար:

«Նոր սակագնային փաթեթի մեկնարկը մեր ընկերության հերթական քայլն է ուղղված   Beeline ծառայություններն ավելի հասանելի և պարզ դարձնելուն: Նոր առաջարկն ավելի գրավիչ է այն բաժանորդների համար, ովքեր հաճախ են զանգահարում Հայաստանի և ԼՂՀ տարբեր օպերատորների բաժանորդներին: Այսուհետ, «ԱրմենՏել»  ընկերության հաճախորդները հնարավորություն ունեն զանգահարել, ուղարկել SMS-հաղորդագրություն և օգտվել շարժական ինտերնետից մեկ միասանական, մատչելի սակագնով: Ոչ մի լրացուցիչ հաշվարկ և տարբեր սակագներով տարիֆիակցում. հիմանական բոլոր ծառայությունների արժեքը այս սակագնային փաթեթի շրջանակում նույն է: Վստահ եմ, որ մեր հաճախորդները կգնահատեն նոր առաջարկի արդիականությունը և հարմարավետությունը», – նշել է «ԱրմենՏել»  ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նոր սակագնային փաթեթին կարելի է միանալ` ձեռք բերելով 500 դրամանոց կամ 300 դրամանոց քարտ, որի ամբողջ գումարը փոխանցվում է բաժանորդի հաշվին:

Անցումը «Պարզից պարզ» կանխավճարային սակագնային փաթեթին բաց է: Նոր սակագնային փաթեթին կարելի է անցնել զանգահարելով 067408056 համարին, հավաքելով *110*08056# USSD-հրահանգը կամ 08056 տեքստով SMS-հաղորդագրություն ուղարկել 0674 համարին: Անցման արժեքը 200 դրամ է:

«Պարզից պարզ» սակագնային փաթեթի բաժանորդներին հասանելի է «Beeline Bonus» ծրագիրը, «Բալանսի փոխանցում», «Ներցանցային 500»,  «SMS փաթեթ» և «Internet փաթեթ»   ծառայությունները:  

Ծառայության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.beeline.am կայք:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2