Վարչապետն ընդունել է Հայաստանի երկրորդ միջազգային բուժքույրական համագումարի մասնակիցներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է սեպտեմբերի 18-ից 20-ը Երևանում անցկացված Հայաստանի երկրորդ միջազգային բուժքույրական համագումարի մասնակիցներին:
Կառավարության Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը համագումարի մասնակիցները վարչապետին են ներկայացրել իրենց աշխատանքների ընթացքը, ծրագրերն ու նախագծերը: Նշվել է, որ համագումարի ընթացքում տարբեր երկրներից ժամանած առաջատար մասնագետները կիսվել են իրենց փորձով և գիտելիքներով, ինչը կնպաստի մեր երկրում բուժքույրերի մասնագիտական որակների ու գիտելիքների մակարդակի բարձրացմանը:
Կառավարության ղեկավարը ողջունել է համագումարի անցկացումը և հույս հայտնել, որ աշխատանքների ընթացքում ներկայացված զեկույցները կօգնեն Հայաստանում տվյալ ոլորտի զարգացմանը: