Սահմանվել են թանկարժեք մետաղների ընթացիկ շաբաթվա պետական գները
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 23.09.13թ.-29.09.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ. գնման գին`16003.39 (-381.2), բացթողնման գին` 17394.99 (-414.35),
ԱՐԾԱԹ. գնման գին` 267.16 (-9.69), բացթողնման գին` 290.39 (-10.53),
ՊԼԱՏԻՆ. գնման գին`17399.06 (-367.86), բացթողնման գին` 18912.02 (-399.85),
ՊԱԼԱԴԻՈՒՄ. գնման գին` 8561.08 (+161.63), բացթողնման գին` 9305.52 (+175.68):