Բիզնես

USD BUY - 382.00+0.50 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 438.00+0.00 EUR SELL - 441.00-0.50
OIL:  BRENT - 64.42-0.49 WTI - 60.49-0.67
COMEX:  GOLD - 3940.10-1.24 SILVER - 47.13-1.59
COMEX:  PLATINUM - 1541.90-1.91
LME:  ALUMINIUM - 2884.00+0.87 COPPER - 10887.50-0.68
LME:  NICKEL - 15226.00-0.88 TIN - 36086.00+0.79
LME:  LEAD - 2017.00+0.02 ZINC - 3055.50+0.99
FOREX:  USD/JPY - 153.35-0.45 EUR/GBP - 1.1487-0.23
FOREX:  EUR/USD - 1.1487-0.23 GBP/USD - 1.3015-0.86
STOCKS RUS:  RTSI - 1001.30+0.00
STOCKS US: DOW JONES - 47085.24-0.53 NASDAQ - 23348.64-2.04
STOCKS US: S&P 500 - 6771.55-1.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 50212.27-2.50 TOPIX - 3268.29-1.26
STOCKS CHINA:  HANG SENG - 25935.41-0.07 SSEC - 3969.25+0.23
STOCKS EUR:  FTSE100 - 9714.96+0.14 CAC40 - 8067.53-0.52
STOCKS EUR:  DAX - 23949.11-0.76
05/11/2025  CBA:  USD - 382.57+0.02 GBP - 498.34-1.81
05/11/2025  CBA:  EURO - 439.34-0.78
05/11/2025  CBA:  GOLD - 48598-910 SILVER - 587.44-12.46
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ին
05/11/2025 18:33
Կիսվել

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Khaleej Times-ին

IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը հարցազրույց է ունեցել աշխարհահռչակ ճանաչում ունեցող թերթի՝ Khaleej Times-ի հետ։ IDBank-ի ծառայությունների թվայնացման կարևորության, միջազգային համագործակցությունների, նոր ծառայությունների, ապագայի անելիքների և Բանկի համար նշանակալի այլ կարևոր թեմաների մասին է խոսել Մհեր Աբրահամյանն իր հարցազրույցում։

Մասնավորապես նա նշել է, որ IDBank-ի բանկային ծառայությունների ավելի քան 90%-ն այժմ կատարվում է առցանց՝ թվային եղանակով, սակայն դրան զուգահեռ բանկը պահպանում է նաև բանկոմատների և տերմինալների ցանցը թե՛ Երևանում, թե՛ մարզերում՝ կանխիկ գործարքների պահանջը բավարարելու համար։

«IDBank-ը նաև հայաստանյան QR վճարային Էկոհամակարգի առաջատարն է՝ Իդրամի հետ համագործակցությամբ։ Մենք առաջինն էինք Հայաստանում, որ ներկայացրինք «Գնիր հիմա, վճարիր հետո (BNPL)» պրոդուկտը։ Մեր հաճախորդները կարող են գնումներ կատարել, օգտվել վճարման այս տարբերակից, ստանալ հետվճարներ և բոնուսներ, ու այս ամենը մեկ էկոհամակարգում», – հարցազրույցում նշել է Մհեր Աբրահամյանը։

Նա նաև կարևորել է Բանկի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ, մասնավորապես առանձնացնելով ԱՄԷ-Հայաստան համագործակցությունը։ Վերջին տարիներին համագործակցությունն ընդլայնվել է, օրինակ, զբոսաշրջության, ֆինանսների, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներում։ Բացի այդ, Բանկի գործընկեր Իդրամը վերջերս հայտարարեց AliPay+-ի հետ համագործակցության մասին, որ հնարավորություն է տալիս Հայաստան եկած զբոսաշրջիկներին շուրջ 25․000 վաճառակետերում QR վճարումներ կատարել։

Հարցազրույցի մանրամասներին կարող եք ծանոթանալ Khaleej Times-ի հոդվածում։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

05/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.57
+0.02
Եվրո (EUR)
439.34
-0.78
Ռուբլի (RUR)
4.7033
-0.0347
Լարի (GEL)
141.24
+0.05
48598
-910
Արծաթ
587.44
-12.46