2025թ․-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է 4.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 43,351.1 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 4.4%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 8.6%-ով և կազմել 60,288.3 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 2.3%-ով և կազմել 113,804.7 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 5.2%-ով՝ կազմելով 14,718.1 հազար լիտր։
