2025թ․-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում հացի արտադրությունն աճել է 0.2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 194,708.6 տոննա հաց։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.2%-ով։
Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրությունը աճել է 6.6%-ով և կազմել 108,779.5 տոննա։ Ձավարեղենի արտադրությունը աճել է 27.4%-ով և կազմել 1,985.6 տոննա։
Մակարոնեղենի արտադրությունն նվազել է 29.8%-ով և կազմել 2,893.6 տոննա, իսկ հրուշակեղենի արտադրությունը աճել է 10%-ով՝ կազմելով 6,309.1 տոննա։
