Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Մեծ Բրիտանիայում հոկտեմբերին բնակարանի գները հասել են ռեկորդային մակարդակի
10/11/2025 13:12
Կիսվել

Մեծ Բրիտանիայում հոկտեմբերին բնակարանի գները հասել են ռեկորդային մակարդակի

Մեծ Բրիտանիայի բնակարանային շուկայի գները հոկտեմբերին աճել են 0.6%-ով՝ համեմատած սեպտեմբերի ցուցանիշի հետ: Այս մասին հաղորդում է Halifax խորհրդատվական ընկերությունը։

Արդյունքում՝ երկրի բնակարանային գույքի միջին արժեքը հասել է ռեկորդային՝ 299.862 ֆունտի (մոտ 393 հազար ԱՄՆ դոլար)։

Ըստ Trading Economics-ի տվյալների՝ վերլուծաբանները միջինում կանխատեսում էին ընդամենը 0.1% աճ։

Տարեկան հաշվարկով բնակարանի արժեքը բարձրացել է 1.9%, մինչդեռ սպասվում էր 1.45% աճ։

Սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի բնակարանային գները նվազել էին 0.3%-ով՝ նախորդ ամսվա համեմատ, սակայն աճել 1.3%-ով՝ տարեկան կտրվածքով։

«Չնայած շուկայի անորոշությանը՝ պահանջարկը Մեծ Բրիտանիայում մնում է կայուն բարձր», – նշել է Halifax-ի հիփոթեքային բաժնի ղեկավար Ամանդա Բրայդենը։ Նրա խոսքով՝ բնակարանների մատչելիության հետ կապված խնդիրների պատճառով գնորդները սկսել են ավելի հաճախ վերցնել հիփոթեքներ երկարաժամկետ և ավելի փոքր կանխավճարումներով։

Ամենամեծ գների աճը գրանցվել է Հյուսիսային Իռլանդիայում՝ 8% տարեկան ցուցանիշով։ Շոտլանդիայում բնակարանները թանկացել են 4.4%, Ուելսում՝ 2%, իսկ Անգլիայի հյուսիս-արևելքում՝ 4.1%։
Միևնույն ժամանակ, Լոնդոնում և Անգլիայի հարավ-արևմուտքում գները նվազել են՝ համապատասխանաբար 0.3% և 0.1%։

Լոնդոնում բնակարանի միջին արժեքը կազմում է 542.273 ֆունտ ստեռլինգ։

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85