Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Դուբայը առաջ է անցել Նյու Յորքից՝ դառնալով աշխարհի ամենագրավիչ քաղաքը միլիոնատերերի համար
10/11/2025 17:23
Կիսվել

Դուբայը առաջ է անցել Նյու Յորքից՝ դառնալով աշխարհի ամենագրավիչ քաղաքը միլիոնատերերի համար

Դուբայը ճանաչվել է աշխարհի ամենագրավիչ քաղաքը բարձր եկամուտ ունեցող անձանց համար՝ ըստ անշարժ գույքի միջնորդական ընկերություն հանդիսացող Savills Plc-ի կազմած վարկանիշի։

Savills-ի փորձագետները գնահատել են 30 համաշխարհային մեգապոլիսների գրավչությունը՝ հաշվի առնելով մի շարք սոցիալ-տնտեսական և իրավական գործոններ։

Դուբայի բարձր դիրքը պայմանավորված է մի քանի հանգամանքով՝ ժառանգության և կապիտալի աճի հարկերի բացակայությամբ, զարգացած ենթակառուցվածքներով, բարձր անվտանգության մակարդակով, ինչպես նաև աշխարհի քաղաքների մեջ ամենամեծ թվով միջազգային դպրոցների առկայությամբ։

Բացի այդ, ԱՄԷ-ն բնակիչներին տրամադրում է այսպես կոչված «ոսկե վիզա», որը տալիս է տասնամյա բնակության իրավունք և հարկային արտոնություններ՝ 2 մլն դիրհամ (մոտ 544.5 հազար դոլար) ներդրման դիմաց։

Savills-ի վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Նյու Յորքը, որը գնահատվել է իր բարենպաստ բիզնես-միջավայրի, հարկային արտոնությունների և աշխարհաքաղաքական կայունության համար։

Savills-ի վերլուծությամբ՝ ժառանգական հարկը դարձել է վճռորոշ գործոն ապահովված տարիքային խմբի ներկայացուցիչների համար բնակության վայր ընտրելիս։ Օրինակ՝ Լոնդոնը, որը բարձր միավորներ է ստացել կյանքի որակի ցուցանիշներով, ընդհանուր վարկանիշում զիջել է դիրքերը՝ Մեծ Բրիտանիայի հարկային համակարգի պատճառով, որն այս տարի հանգեցրել է էլիտար անշարժ գույքի պահանջարկի անկման։

Ըստ Savills-ի՝ աշխարհի համընդհանուր բարեկեցությունը վերականգնվում է 2022 թվականի անկումից հետո, ընդ որում՝ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը ցույց է տալիս աճի ամենաբարձր տեմպերը։ Միայն 2024 թվականին ավելացել է ավելի քան 680 հազար նոր դոլարային միլիոնատեր՝ ապահովելով 1.2% աճ։

Ընկերությունը կանխատեսում է, որ մինչև 2029 թվականը միլիոնատերերի թիվը կավելանա ավելի քան 5 միլիոնով։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52