Սոցիալական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը
11/11/2025 14:49
Կիսվել

Idram Junior-ցիները ստացան մրցանականեր․ ամփոփվեց Junius ֆինանսական գրագիտության առաջին մրցույթը

Վերջապես Junius ֆինանսական գրագիտության մրցույթի արդյունքները հայտնի դարձան։ 3-8-րդ դասարանների 9 երեխա զբաղեցրել էին 1-3-րդ հորիզոնականներ, և Իդրամում հյուրընկալվելով՝ ստացել իրենց մրցանակները՝ սեղանի խաղերից ու հեծանիվից մինչև երաժշտական գործիք, ֆոտոխցիկ ու գաջեթներ։

Արդեն պատմել ենք, որ Idram Junior հավելվածում Junius խաղը հայտնվել է դեռ անցյալ տարի։ Այս տարի այն վերածվել է մրցաշարի, որի ընթացքում  յուրաքանչյուր մրցույթի հաղթողները կարող են ստանալ արժեքավոր նվերներ Idram Junior-ից։

Junius մրցույթներին կարող են մասնակցել 3-8-րդ դասարանի աշակերտները։ Նրանք խաղի 50 մրցափուլերը պետք է անցնեն հնարավորինս արագ և կուտակեն առավելագույն միավորներ։  Ի դեպ, մրցանակները տրամադրվում են միայն այն հաղթող մասնակիցներին, որոնք ծնողի կողմից նույնականացված են որպես Idram Junior օգտատերեր և պատասխանել են հենց իրենց տարիքին համապատասխան հարցաշարի հարցերին։ Տարիքային խումբը կարելի է ընտրել կարգավորումներ բաժնից։

Junius մրցաշարի առաջին մրցույթը տևել է սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 16-ը։ Այն եզրափակվեց  յուրաքանչյուր տարիքային խմբում առավելագույն միավորներ վաստակած եռյակների հետ հանդիպմամբ, որի ընթացքում երեխաները կիսվեցին խաղից ստացած տպավորություններով ու փորձառությամբ։ Հանդիպումն ավարտվեց  Idram Junior-ի կողմից սահմանված մրցանակների հանձնմամբ։

Նշենք, որ Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթն արդեն մեկնարկել է և կտևի մինչև դեկտեմբերի 3-ը։ Եթե դեռ չես խաղում Junius, ապա հիմա ամենաճիշտ պահն է ցուցաբերելու քո ֆինանսական գիտելիքները և պայքարելու հրաշալի մրցանակների համար, որոնք կարող ես տեսնել հենց Idram Junior հավելվածում։

Idram Junior hավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում  անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել և ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6