«ԱՎՏՈՎԱԶ»-Ի ՎԱՃԱՌՔՆԵՐԸ 2008Թ.-ԻՆ ՆՎԱԶԵԼ ԵՆ 6%-ՈՎ
«ԱՎՏՈՎԱԶ» ընկերությունից հայտնել են, որ 2008թ.-ին ընկերությունը վաճառել է 622 հազար ավտոմեքենա: Այս ցուցանիշը 6%-ով ցածր է 2007թ.-ին գրանցված ցուցանիշից:
Ընկերության կողմից անցած տարի արտահանվել է 106 հազար մեքենա:
LADA KALINA մակնիշի մեքենաների վաճառքը 2007թ.-ի հետ համեմատած նվազել է 19%-ով և կազմել է 94 հազար մեքենա: LADA PRIORA մակնիշի մեքենաների վաճառքը 2007թ.-ի հետ համեմատած աճել է 2.2 անգամ և կազմել է 128 հազար մեքենա: