Երևանում ընթանում է միջազգային PLUS Ֆորում FinnoWay Armenia 2025-ը
Երևանում ընթանում է PLUS Ֆորում FinnoWay Armenia 2025-ը։ Այն մեկ հարկի տակ է հավաքել առավել քան 2000 մասնակցի, առավել քան 130 հեղինակավոր խոսնակի աշխարհի տարբեր երկրներից ժամանած և շուրջ 100 գործընկեր կազմակերպության։ Օրակարգում թվայնացումն է, արհեստական բանականությունը, ֆինանսական տեխնոլոգիաները, ավանդական բանկինգը և այլն։
PLUS ֆորումը այսօրինակ միջոցառումների կազմակերպման հարուստ փորձ ունի աշխարհի տարբեր երկրներում։ Հայաստանը կազմակերևպիչների կողմից պատահականությամբ չի ընտրվել։
Համաժողովն անցկացվում է ՀՀ Կենտրոնական բանկի և ArCa ազգային վճարային համակարգի աջակցությամբ։ Կենտրոնական բանկում կարևորում են նաև այս ձևաչափով մեր ներուժը ներկայացնելն ու միջազգային լավագույն փորձին հաղորդակից լինելը։
FinnoWay Armenia համաժողովին կարող եք միանալ նաև վաղը, Մերիդիան էքսպո կենտրոնում։ Այնպես որ, բաց մի թող համաշխարհային միտումներին ու տեղական առաջարկին ծանոթանալու հնարավորությունը։
