Քննարկվել են տրանսպորտի ոլորտում ՀՀ-ԼՂՀ համագործակցությանն առնչվող հարցեր
Սեպտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ընդունել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության պատվիրակությանը` գերատեսչության ղեկավար Գագիկ Բեգլարյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են տրանսպորտի և կապի ոլորտներում երկու հայկական հանրապետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Արցախի Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը Բակո Սահակյանն ընդգծել է, որ վերոհիշյալ ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը պահանջված է և մեծապես կնպաստի ինչպես Արցախում տրանսպորտի և կապի զարգացմանը, այնպես էլ ամբողջ տնտեսության առաջընթացին: