Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Արվեստն աջակցության կամուրջ՝ ներառական կրթության և ինտեգրման համար. Viva-ն և «Արտիսիմո»-ն ազդարարել են համագործակցության մասին
13/11/2025 21:08
Կիսվել

Արվեստն աջակցության կամուրջ՝ ներառական կրթության և ինտեգրման համար. Viva-ն և «Արտիսիմո»-ն ազդարարել են համագործակցության մասին

Արվեստը հզոր գործիք է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների համար: Այս թիրախային խմբի երեխաների և նրանց ծնողների հետ հետևողական աշխատանքը կարևոր է՝ հնարավոր խնդիրները վաղ փուլում բացահայտելու և դրանց լուծման արդյունավետության համար: Ութ տարի առաջ ստեղծված «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպությանը լուրջ հետազոտություն է անցկացրել և բացահայտել Հայաստանի տարբեր շրջաններին բնորոշ խնդիրները: Երկու մարզում՝ Գեղարքունիքում և Վայոց ձորում, կրթաբուժական մեկական կենտրոն է ստեղծվել: Տեսանյութ

Գնահատելով արվեստի ուժով հաղորդակցվելու և վերականգնվելու կարևորությունը՝ Viva-ն սկսել է համագործակցել «Արտիսիմո» մշակութային հասարակական կազմակերպության հետ: Արդյունքում՝ «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոններ հաճախող 60 երեխա կօգտվի կրթաբուժական և վերականգնողական ծառայություններից: Դա կնպաստի այս խմբի երեխաների ներառական զարգացմանը:

Viva-ի և «Արտիսիմո»-ի համագործակցության մեկնարկն ազդարարվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնում:

«Այս համագործակցության հիմքում կարևոր ուղերձ կա. միանալ՝ արվեստի միջոցով սեր և հոգատարություն փոխանցելու առաքելությանը: Այն, ինչ երեխաները չեն կարողանում արտահայտել բառերով՝ վախերը, ուրախությունն ու հույզերը, կանեն արվեստի միջոցով: Դա թույլ կտա աստիճանաբար զարգացնել հաղորդակցվելու ունակություններն ու նպաստել նրանց ինտեգրմանը: Մեր գործընկերներին հաջողվել է ծնողների շրջանում կոտրել կարծրատիպերը, հասնել խնդիրների վաղ բացահայտմանը և վերականգնողական պրոցեսում կանխել արժեքավոր ժամանակի անվերադարձ կորուստը: Հուսով ենք՝ մեր աջակցությամբ կնպաստենք նոր ձեռքբերումների արձանագրմանը»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«Ընդհանուր առմամբ, երկու մարզում «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոն է հաճախում ավելի քան երկու հարյուր երեխա: Շատերի համար վերականգնողական բուժումը կրում է մշտական բնույթ, ինչը նշանակում է, որ դադարներով ցանկալի արդյունք հնարավոր չէ ապահովել: Viva-ի աջակցությամբ, մենք արդեն կարող ենք ևս վաթսուն երեխաների կյանքի բարելավմանն ուղղված թերապիաներ անցկացնել՝ լուսավորելով բոլորի մանկությունը: Այս համագործակցությունը շատ կարևոր էր մեզ համար»,- ասել է «Արտիսիմո» մշակութային ՀԿ հիմնադիր Կատերինա Հորստկան:

«Ոսկեփորիկ»-ում, արդյունավետության տեսակետից առանձնահատուկ տեղ է հատկացվում հիպոթերապիային (ձիաբուժություն), որի դերն անգնահատելի է հենաշարժողական խնդիրներով երեխաների վերականգնման համար: Այս թերապիայի համար ընտրվում են համապատասխան վայր և որոշակի հատկություններով օժտված կենդանիներ` երեխաների վերականգնման գործընթացում ապահովելով հոգեբանական հիանալի արդյունք:

Կրթության առանձնահատուկ պայմաններ ապահովող ծառայությունների ցանկը բազմազան է: Այն ներառում է զգայական ինտեգրում, հոգեբանական աջակցություն, լոգոպեդիա ֆիզիոթերապիա, հոգեխնամք, հիպոթերապիա, հեքիաթաթերապիա, ավազաթերապիա, կանիսթերապիա (հատուկ վարժեցված շների ներգրավմամբ թերապիա), ջրային թերապիա, արտ-թերապիա և երաժշտաթերապիա:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85