Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 80.38+1.52 WTI - 77.54+2.01
COMEX:  GOLD - 4224.10+1.27 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1668.20+0.44
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.27+0.02 EUR/GBP - 1.1467+0.22
FOREX:  EUR/USD - 1.1467+0.22 GBP/USD - 1.3232+0.34
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
2025-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով
14/11/2025 22:04
Կիսվել

2025-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 3․3%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1․4%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 5.2%-ով։

Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 5․7%-ով։

Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ նվազել են 1․8%-ով։

Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 0.8%-ով։

Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ նվազել են 0․2%-ով։

Առողջապահության գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 3.5%-ով։

Տրանսպորտի գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 4․6%-ով։

Կապի ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ չի փոփոխվել։

Հանգստի և մշակութային գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 1․4%-ով։

Կրթության գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 7.9%-ով։

Ռեստորանների և հյուրանոցների գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ աճել են 1.8%-ով։

Տարբեր ապրանքների և ծառայությունների գները 2024թ.-ի հունվար-հոկտեմբերի համեմատ նվազել են 0.1%-ով։

Սննդամթերքի գներ: 2025թ. հոկտեմբերին 2024թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.6%, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.2-1.6%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.9%-ով:

2025թ. հոկտեմբերին 2024թ հոկտեմբերի համեմատ հանրապետությունում հացի գինն աճել է 3.5%-ով, հնդկացորենինը՝ 3.7%-ով, ալյուրինը՝ 6.0%-ով, մակարոնեղենինը՝ 8.2%-ով, ոլոռինը՝9.1%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 1.9%, 0.4%, 1.6% և 0.3%-ով: Թռչնամսի գինը 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ աճել է 1.9%-ով, տավարի, խոզի, գառան մսերինը՝ 3.2%, 9.9% 10.6%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.4%, 0.4%, 0.8% և 5.1%-ով: 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 0.3%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.8%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 6.1% գնանկում, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.1% գնաճ: 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ պանրի գինն աճել է 2.2%-ով, թարմ կաթինը՝ 4.0%-ով, մածունինը՝ 4.8%-ով, թթվասերինը՝ 5.6%-ով, կաթնաշոռինը՝ 5.2%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 1.4%, 2.5%, 4.5%, 5.0%, 4.4%-ով:

Արևածաղկի բուսական յուղի գինը 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ աճել է 18.6%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ 4.6%-ով: 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է մարգարինի և կարագի՝ 3.0% և 12.3%, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6% և 0.4% գնաճ: «Իշխան» ձկնատեսակի գինը 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ աճել է 16.0%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.3%-ով:

2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ թեյի գինն աճել է 4.1%-ով, շոկոլադինը՝ 12.0%-ով, սուրճինը՝ 12.6%-ով, կակաոյինը՝ 25.3%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 0.6%, 0.7%, 1.5% և 4.1%-ով: Ալկոհոլային խմիչքի գները 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 4.7%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ 0.4%-ով:

Բանջարեղենի ապրանքախմբում 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 3.6%, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ 3.5% գնաճ: 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գներն աճել են 7. 1%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 4.9% գնանկում:

Ոչ պարենային ապրանքների գներ: 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գներն աճել են 0.9%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.4%-ով: Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. հոկտեմբերին սեպտեմբերին համեմատ ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-0.6%-ով, այդ թվում, գնաճի համեմատաբար բարձր ցուցանիշներ արձանագրվել են Կապան և Արտաշատ քաղաքներում: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.4%-ով:

Բենզինի և դիզելային վառելիքի գները 2025թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ նվազել են 0.3% և 2.4%-ով: 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ 1.5% և 0.6% գնանկում, իսկ 2024թ. դեկտեմբերի համեմատ` համապատասխանաբար 0.3% գնանկում և 0.7% գնաճ: 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) 2.9%, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ՝ 15.2% գնանկում, ընդ որում, 2025թ. հոկտեմբերին հեղուկ ածխաջրածինների (բութան, պրոպան և այլն) միջին ամսական գինը կազմել է 164.2 դրամ:

Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2025թ. հոկտեմբերին 2024թ. հոկտեմբերի համեմատ սակագներն աճել են 2.9%-ով, իսկ 2025թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0.3% գնանկում:

Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.4-0.3%-ով, իսկ մեկում արձանագրվել է 1.0% գնաճ: Մայրաքաղաքում բնակչությանը մատուցված ծառայությունների սակագները նվազել են 0.4%-ով:

Արտարժույթի շուկա: 2025թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական գների 0.3% հավելաճ, իսկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը մնացել է անփոփոխ: 2025թ. հոկտեմբերին 2024թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 1.4% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.5% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գները և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքը նվազել են համապատասխանաբար 0.8% և 4.3%-ով: 2025թ. հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 382.7 դրամ, ինչը 1.2%-ով ցածր է 2024թ. հոկտեմբերի համապատասխան ցուցանիշից ( 387.2 դրամ):

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41