Տնտեսական

USD BUY - 381.50+0.00 USD SELL - 384.00+0.00
EUR BUY - 438.00-1.00 EUR SELL - 441.50-2.00
OIL:  BRENT - 64.74-0.77 WTI - 60.90-0.85
COMEX:  GOLD - 3989.50+0.62 SILVER - 47.89-0.95
COMEX:  PLATINUM - 1572.00-1.99
LME:  ALUMINIUM - 2884.00+0.87 COPPER - 10887.50-0.68
LME:  NICKEL - 15226.00-0.88 TIN - 36086.00+0.79
LME:  LEAD - 2017.00+0.02 ZINC - 3055.50+0.99
FOREX:  USD/JPY - 154.05-0.06 EUR/GBP - 1.1513-0.19
FOREX:  EUR/USD - 1.1513-0.19 GBP/USD - 1.3128-0.10
STOCKS RUS:  RTSI - 1001.30+1.92
STOCKS US: DOW JONES - 47336.68-0.48 NASDAQ - 23834.72+0.46
STOCKS US: S&P 500 - 6851.97+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 51497.20-1.74 TOPIX - 3310.14-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 25952.40-0.79 SSEC - 3960.19-0.41
STOCKS EUR:  FTSE100 - 9701.37-0.16 CAC40 - 8109.79-0.14
STOCKS EUR:  DAX - 24132.41+0.73
04/11/2025  CBA:  USD - 382.55+0 GBP - 500.15-2.1
04/11/2025  CBA:  EURO - 440.12-0.35
04/11/2025  CBA:  GOLD - 49508+169 SILVER - 599.9-2.27
Հայաստանում անշարժ գույք գնելու դեպքում օտարերկրացիները անմիջապես կստանան նաև կացության վկայական
26/09/2013 17:19
Կիսվել

Հայաստանում անշարժ գույք գնելու դեպքում օտարերկրացիները անմիջապես կստանան նաև կացության վկայական

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Օտարերկրացիների մասին» և ևս երկու օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնցով, կառավարության պարզաբանմամբ՝ բավարար հիմք է ստեղծվում օտարերկրացիների հոսքը Հայաստան խրախուսելու, նրանց կողմից ներդրումների իրականացմանը նպաստելու համար:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հավանության արժանացած նախագծերի մասով նշել է, որ դրանք կազմում են շինարարության ոլորտը խթանելու ծրագրի բաղկացուցիչ մասը: Ըստ վարչապետի՝ շինարարության ոլորտում դեռևս մտահոգիչ գործընթացներ կան. շինարարությունը ճգնաժամից հետո շարունակում է իր անկման միտումը, և դա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ էլիտար բնակարանների պահանջարկը նվազել է: Մյուս կողմից, պահանջարկ կա էկոնոմ դասի բնակարանների նկատմամբ, բայց առաջարկը մեծ չէ:

«Մենք ձեռնամուխ ենք եղել մի ծրագրի մշակման, որի նպատակն է խթանել շինարարության ոլորտի ակտիվացումը», – ասել է Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ օրենսդրական այս նախաձեռնությունը թույլ է տալիս օտարերկրացիներին Հայաստանում բնակարան ձեռք բերել հարմարավետ միջավայրում: Այսինքն, արագ ստանալ կացության վկայական և երկիր մուտք գործել առանց որևէ խնդրի:

04/11/2025
դրամ
Դոլար (USD)
382.55
+0
Եվրո (EUR)
440.12
-0.35
Ռուբլի (RUR)
4.738
+0.0087
Լարի (GEL)
141.19
+0
49508
+169
Արծաթ
599.9
-2.27