2025թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ ՀՀ-ում փողի բազան կազմել է 2․21 տրլն դրամ (+26․6%)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. սեպտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում փողի բազան կազմել է 2,213,077 մլն դրամ, ինչը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 26․6%-ով։
Մասնավորապես, ԿԲ-ից դուրս գտնվող կանխիկ դրամի ծավալն աճել է 13․1%-ով և կազմել 1,053,767 մլն դրամ։ Դրամով թղթակցային հաշիվների ծավալն աճել է 79․1%-ով և կազմել 616,203 մլն դրամ, իսկ արտարժույթով թղթակցային հաշիվների ծավալը աճել է 18%-ով և կազմել 531,900 մլն դրամ։
Այլ հաշիվների ծավալը նվազել է 49․2%-ով և կազմել 11,038 մլն դրամ։
