
Կայացել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստ
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կայացել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դռնփակ նիստը` հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի նախագահությամբ։
Ազգային ժողովից հայտնում են, որ նիստին մասնակցել է նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան։
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության, ինչպես նաեւ ապագա փոխգործակցության լրացուցիչ ուղիներին վերաբերող հարցեր։
Դեսպան Հրիսթեան պատասխանել է պատգամավորների հարցերին։