Բիզնես

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 383.50+0.00
EUR BUY - 441.50+0.00 EUR SELL - 444.50-0.50
OIL:  BRENT - 62.04-0.58 WTI - 58.35-0.68
COMEX:  GOLD - 4217.00+0.61 SILVER - 61.12+5.78
COMEX:  PLATINUM - 1686.20+1.33
LME:  ALUMINIUM - 2856.50-1.09 COPPER - 11487.00-1.28
LME:  NICKEL - 14734.00-0.71 TIN - 39858.00-0.07
LME:  LEAD - 1978.50-1.00 ZINC - 3090.00-0.99
FOREX:  USD/JPY - 156.57+0.49 EUR/GBP - 1.1624-0.19
FOREX:  EUR/USD - 1.1624-0.19 GBP/USD - 1.3298-0.24
STOCKS RUS:  RTSI - 1108.49+0.51
STOCKS US: DOW JONES - 47560.29-0.38 NASDAQ - 23576.49+0.13
STOCKS US: S&P 500 - 6840.51-0.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 50655.10+0.14 TOPIX - 3384.92+0.02
STOCKS CHINA:  HANG SENG - 25434.23-1.29 SSEC - 3909.52-0.37
STOCKS EUR:  FTSE100 - 9642.01-0.03 CAC40 - 8052.51-0.69
STOCKS EUR:  DAX - 24162.65+0.49
09/12/2025  CBA:  USD - 381.66+0.11 GBP - 508.94+0.75
09/12/2025  CBA:  EURO - 444.4-0.14
09/12/2025  CBA:  GOLD - 51393-656 SILVER - 716.3+3.52
Arca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր
18/11/2025 16:39
Կիսվել

Arca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

Երևանում կայացած միջազգային PLUS ֆորումի շրջանակում Arca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիա ՋիԷսՍի-ին (Bank of Georgia JSC) և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի նպատակն է սահմանել կողմերի համագործակցության շրջանակները՝ ուղղված ArcaPay և Բենք օֆ Ջորջիա ակնթարթային փոխանցումների համակարգերի փոխգործունակության ապահովմանը։ Նախաձեռնությունը հնարավորություն կտա իրականացնել Հայաստանից Վրաստան և հակառակ ուղղությամբ ակնթարթային դրամական փոխանցումներ՝ բարձրացնելով վճարային ծառայությունների հասանելիությունն ու արագությունը։

Բացի այդ, նախատեսվում է հաստատել host-to-host կապ Arca պրոցեսինգային կենտրոնի և Ջորջիան Քարդի (Georgian Card) միջև՝ հնարավորություն ընձեռելով ապահովել Arca վճարային համակարգի քարտերի սպասարկումը Վրաստանում։ Այս համագործակցությունը հնարավոր դարձավ իրականացնել Ամերիաբանկի՝ փոխհաշվարկային բանկի ակտիվ դերակատարության շնորհիվ, որը կապահովի կողմերի փոխհաշվարկային հոսքերի արդյունավետ և անվտանգ սպասարկումը։

Նախաձեռնությունը միտված է ապահովել երկու երկրների միջև վճարային ենթակառուցվածքների փոխգործելիությունը և ձևավորելու որակապես նոր մակարդակի համագործակցություն՝ ինչպես քարտային, այնպես էլ ոչ քարտային գործարքների ոլորտներում։

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Arca-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ազգային վճարային համակարգ, որն արդեն ավելի քան 25 տարի ապահովում է տեխնոլոգիական աջակցություն բանկերին` քարտերի պրոցեսինգ, վճարային լուծումներ և միջբանկային ծառայություններ։ Arca-ն նաև հանդիսանում է ArcaPay՝ ակնթարթային փոխանցումների համակարգի, ինչպես նաև վերջերս ներկայացած միասնական ազգային QR լուծման՝ ArcaQR-ի օպերատորը։

Arca-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

09/12/2025
դրամ
Դոլար (USD)
381.66
+0.11
Եվրո (EUR)
444.4
-0.14
Ռուբլի (RUR)
4.9734
-0.0051
Լարի (GEL)
141.59
+0.26
51393
-656
Արծաթ
716.3
+3.52